Categories: Startups

Starthub Blitz. Աբել Ղազինյան` Dzook ստարտափի համահիմնադիր

Starthub Blitz հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք Dzook ստարտափի համադիմնադիր Աբել Ղազինյանի հետ։

– Մի փոքր պատմեք ձեր ստարտափի մասին։

– Մենք ստեղծում ենք հավելված, որը դիմանկարները վերափոխում է իլյուստրացիաների՝ օգտագործելով արհեստական բանականությունը։

– Ինչպե՞ս միտք հղացավ այսպիսի հավելված ստեղծել։

– Մեր թիմը 2 տարի ձեռքով դիմանկարների իլյուստրացիաներ էր նկարում և վաճառում դրանք։ Այդ գործընթացը շատ դանդաղ ու ժամանակատար  էր։ Ամեն նկարի վրա ծախսվում էր մոտ 2-2․5 ժամ։ Հավաքելով մեծ տվյալների բազա՝ մենք որոշեցինք սովորեցնել արհեստական բանականությանը աշխատել մեր փոխարեն։

– Ի՞նչ հաջողության եք հասել։

– 2019-ին մասնակցել ենք Sevan Startup Summit-ին և շահել լավագույն արհեստական բանականության լուծում մրցանակը։

– Ի՞նչ պլաններ ունեք։

– Նախատեսում ենք առաջիկայում ունենալ բոլորին հասանելի հավելված։

– Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա ստարտափերներին։

– Խորհուրդ կտամ մասնակցել տարբեր մրցույթների և աքսելերացիոն ծրագրերի, որոնք ճիշտ ուղու վրա կդնեն ստարտափները, կօգնեն մշակել  գաղափարները և կկիսվեն իրենց փորձով։

– Իսկ դուք ի՞նչ ճանապարհ եք անցել։

– Սկսել ենք Armenia Startup Academy-ից, այնուհետև ունեցել ենք Demo Day Ամերիկյան համալսարանում։ Դրանից հետո մասնակցել ենք Sevan Startup Summit-ին, որտեղ նույնպես ներկայացրել ենք մեր ստարտափը։ Աշնանը մասնակցել ենք HIVE կոնֆերանսին և ունեցել Demo Day:

– Ո՞րն է ստարտափի գլխավոր բաղադրիչը։

– Թիմը։

– Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ստարտափին։

– Գրեթե մեկ տարի է ազատ ժամանակս նվիրում եմ այս նախագծին։

– Ի՞նչը կամ ո՞վ է քեզ ոգեշնչում ստարտափով զբաղվելիս։

– Հայ հաջողակ ստարտափերները։

Share