Categories: Startups

Հայաստանում հիմնադրված Dexatel ընկերությունը՝ Եվրոպայի ամենաարագ աճող ընկերությունների ցանկում

Հայաստանում հիմնադրված Dexatel ընկերությունը ընդգրկվել է Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների ցանկում։ Այն զբաղեցրել է 273 – րդ տեղը ։

FT 1000 համակարգը և Statista հետազոտական ընկերությունն արդեն չորրորդ տարին է ինչ ներկայացնում են ամենահաջողակ ընկերությունների դասակարգումը և նշում, որ առաջադիմում են այն  ընկերությունները, որոնք գործում են արագ և նորարական գաղափարներով։

Ըստ Financial Times-ում հրապարակված նյութի, հայկական Dexatel ընկերությունը, այն ընկերությունների ցանկում է, որոնք 2015-2018 թվականներին ունեցել են ամենաբարձր եկամտաբերության տարեկան ցուցանիշը։ Այս տարի մրցակիցներին ավելի դժվար է եղել ընդգրկվել ցանկում՝ աճի նվազագույն ցուցանիշի բարձրացման պատճառով (38.4%, համեմատած նախորդ տարվա 37.70 %-ի հետ)։

Առաջին տեղում է OakNorth Bank-ը, որը Բրիտանական ֆինթեք կազմակերպություն է և վարկ է տրամադրում միջին բիզնեսներին։ Մինչդեռ 2018 -ի հաղթող Deliveroo ընկերությունը դուրս է մնացել ցանկից, Ֆինլանդական Wolt ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Նշենք, որ Dexatel-ը հիմնադրվել է 2015 թվականին և այս պահին ունի 800-ից ավել բիզնես հաճախորդներ, որոնց ցանկում են China Telecom, Vodafone, Orange, SAP, Paysera և այլն: Այն տրամադրում է հեռահաղորդակցության ծառայություններ` ինչպիսիք են միջազգային զանգեր, ռոումինգ, SMS hubbing, A2P messaging, Google RCS, Verified SMS և Whatsapp/Viber business messaging։ Dexatel – ը հիանալի լուծում է բոլոր այն բիզնեսների համար,  որոնք ցանկանում են կապ հաստատել, ներգրավել և հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ։

Share