Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

News

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning առցանց դասընթացը՝ Եթովպիայում Ադիս Աբեբայի գիտական և տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար։ NVIDIA DLI-ն առաջարկում է որակյալ դասընթացներ՝ ծրագրավորողների, տվյալագետների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են խոր ուսուցման և արագացված հաշվողական տեխնիկայի միջոցով լուծել մարտահրավերային խնդիրներ։ Նոյեմբերի 1-ին և 8-ին կայացած դասընթացը վարել են Հայաստանում NVIDIA DLI -ի հավաստագրված դեսպանները, որոնք դասավանդում են (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում։ «Հայաստանն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, բայց, չնայած դրան, մենք՝ հայերս մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ միջոցառումներին: Ես համոզված եմ, որ հայ-եթովպական այս համագործակցությունը խորանալու է և զարգանալու՝ ի շահ երկու երկրների»,- ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է Եթովպիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արտեմ Ազնաուրյանը: «Եթովպիան և Հայաստանը ցանկանում են ավելի խորացնել բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցությունը։ Այդ նպատակին միտված այս պիլոտային ծրագիրը միավորում է հայ դասախոսներին և եթովպացի ուսանողներին՝ տվյալագիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը: Հավելենք, որ նորարարական մտածողությամբ ուսանողների, գիտաշխատողների, հետազոտողների համար նախատեսված դասընթացը կազմված էր երկու դասից: Առաջին դասը կոչվում էր Fundamentals of Deep Learning for Computer Vision, որի ընթացքում մասնակցիները սովորել են խոր ուսուցման հմտություններ` Computer Vision-ի մի շարք առաջադրանքների համար: Երկրորդ դասի՝ Fundamentals of Deep Learning for Multiple Data Types-ի շրջանակում, գործածվել են խորը ուսուցման հմտությունների դասավանդման մի շարք գործնական վարժություններ՝ տարբեր խնդիրներում ներառելով բազմաբնույթ տվյալների տեսակները։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և  «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning
13:05 20/11/20

News

Այսօր Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդես այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի եւ մի շարք այլ
14:46 07/10/19

News

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Եթովպիա: Աֆրիկյան պետություն կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը հյուրընկալվել է Եթովպիայի Նորարարության եւ Տեխնոլոգիայի նախարարությունում,
05:56 04/04/19
Բոլորը. 3 Հրապարակումներ. 1 - 20