Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սուրեն Մարկոսյանի Epic! ստարտափը 30 մլն դոլար է ներգրավել
Startups 01/02/2019 18:48

Սուրեն Մարկոսյանի և Քեվին Դոնահյուի հիմնադրած Epic! ստարտափը 30 մլն դոլարի ներդրում է ներգրավել Evolution Media ընկերությունից, որը հանդիսանում է Creative Artists Agency (CAA) հայտնի գործակալության ներդրումային «ճյուղը»։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes պարբերականը։

Epic!-ը առցանց գրադարան է, որը նախատեսված է մինչև 12 տարեկան երեխաների համար։ Epic!-ը հիմնադրվել է 5 տարի առաջ։ Այժմ հարթակում առկա է 250 հրատարակչի 35,000 գիրք, ներառյալ աուդիո և վիդեո բովանդակությունը, որոնց հասանելիություն ստանալու համար պետք է գրանցվել ամսական 7.99 դոլար վճարի դիմաց։

Սուրեն Մարկոսյանը նշում է, որ Epic!-ն առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ սկսեց հարթակը դպրոցներին տրամադրել անվճար։