Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

News

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է համահայկական «Innovate Armenia» մրցույթը։ Նպատակն է՝ խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացմանը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելուն: Մրցույթը նախաձեռնել և իրականացնում է TCF Armenia-ն։
11:21 22-10-24

News

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենանշանակալի տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT2024/DigiTec-ը: Այն կազմակերպվել էր Մարզահամերգային համալիրում, և միջոցառման շրջանակում անցկացվեց նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան էքսպո կենտրոնում։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից
10:35 17-10-24

News

Առաջին անգամ Հայաստանում, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, անցկացվեց Investor Tour (Ներդրողների տուր)․ 35 ներդրողներ աշխարհի 12 երկներից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին և ներդրումների հնարավորություններին։ BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս մասշտաբային իրադարձությունը
17:13 14-10-24

News

Մալայզիան ներկայացնող Pandai Education ընկերությունն արժանացավ Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի՝ WITSA-ի համաշխարհային գավաթին (WITSA World Cup (WWC))։ Զոհարի կոչվող մարտահրավերի գավաթի (Zohari Challenge Trophy) համար իրենց նորարարական լուծումներով մրցում էին 16 ստարտափներ և
11:11 10-10-24

News

Հոկտեմբերի 7-ին, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec, շրջանակներում, Play Time-ի հիմնադիր, ամերիկահայ ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմիանը փոխանցեց գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ողջույնի խոսքը․ «Ողջույն բոլորին։ Շատ եմ ափսոսում, որ այս
19:35 08-10-24

News

Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անց է կացվելու ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), աննախադեպ բացման համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և շուրջ
18:08 03-10-24

News

Հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքը, որն անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և
13:05 02-10-24

News

Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) և BANA Angels-ը փոխըմբռնման հուշագիր (MoU)  ստորագրեցին, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, Հայաստանում կանցկացվի Investor Tour (Ներդրողների այց)։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն
13:30 30-09-24

News

Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեցին, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս
13:12 26-09-24

News

EasyDMARC ընկերությունը ներգրավել է 20 միլիոն դոլար ֆինանսավորման A փուլում: Ներդրումն արել է Radian Capital ընկերությունը: Սա նշանակալի ձեռքբերում է ընկերության համար՝  հնարավորություն տալով շարունակել ընդլայնել իր գործունեությունը և ավելի ամրապնդել իր դիրքերն էլեկտրոնային փոստի
13:16 17-09-24

News

Սեպտեմբերի 14-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև, ինչպես նաև ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։ Մինչև մրցաշարը ներկայացվեց մասնակից ՏՏ, Web3 և
11:10 13-09-24

News

Ucraft-ը պատրաստ է օգնել ձեզ ստեղծել ձեր կայքն՝ առանց կոդավորման: Ucraft-ը թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ, ժամանակակից, շարժական սարքերի համար հարմար կայք, և Ucraft Next-ի վերջին գործիքներն այն ավելի արդյունավետ ու մրցակցային է դարձնում: Ucraft-ի
12:45 11-09-24

News

Formula VC-ի պորտֆելում ներառված hայկական BlueQubit-ը և Quantum Art-ը $2.2 միլիոն դրամաշնորհ են ստացել Իսրայելաամերիկյան Երկազգային արդյունաբերական հետազոտություն և զարգացում (Binational Industrial Research and Development (BIRD) Foundation) հիմնադրամից՝ մշակելու և օպտիմալացնելու քվանտային մեքենայական ուսուցման ալգորիթմները
10:37 02-09-24

News

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց (MoU) «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի (ASOF) հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կրթության և վերապատրաստման ոլորտներում։ Այս հուշագրի շրջանակներում նախատեսվում
12:58 23-08-24

News

Տեղի ունեցավ WITSA-ի ազգային` հայաստանյան փուլի մրցույթը, որին ներկայացված 9 ստարտափներից 2-ը բացառիկ հնարավորություն ստացան ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և Հայաստանը միջազգային հարթակում՝ ի թիվս 16 երկրների ներկայացնելու համար: Text’nPayMe և AllClean ստարտափները հոկտեմբերին կներկայացնեն
18:37 20-08-24

News

AITC/EIF կենտրոնում աշնան մեկնարկվում են հետևյալ դասընթացները երեխաների և պատանիների համար՝ Game Creation for Kids, C++ for Teens, Graphic Design for Teens, Web for Teens, Arduino for Teens: AITC/EIF կենտրոնի առավելություններն են փորձառու մասնագետները, ահատական
18:41 16-08-24

News

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը` ԱՄՆ-ում և Կանադայում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ամպային և շարժական ծրագրային լուծումներ տրամադրող առաջատար հարթակը, հեղինակավոր Forbes պարբերականի (Bessemer Venture Partners-ի և Salesforce Ventures-ի հետ համագործակցությամբ) կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի
18:44 08-08-24

News

«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, 7 օրյա բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո, ամփոփեց իր արդյունքները։ Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ
11:04 31-07-24

News

Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվեց «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցները միավորվեցին կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալով հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ
17:48 29-07-24

News

Աշխարհի տարբեր վայրերից ժամանած ստարտափերներ, տեխնոդեմքեր ու ներդրողներ նորարարական գաղափարներով ու լուծումներով կրկին Սևանի ափին են: Sevan Startup Summit 2024-ի շրջանակում 7 օր մասնակիցները փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման ու նոր ներդրումների ներգրավման հնարավորություն ունեն:
23:18 26-07-24