Նոյեմբեր, 2026
November 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Իրաքում պաշտոնապես բացվել է «Արմաթ» նոր աշխատանոց
News 04/11/2026 10:40

Հայկական տեխնոլոգիական կրթության մոդելը շարունակում է իր միջազգային տարածումը։ Հոկտեմբերի 22-ին Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Ռանյա քաղաքում պաշտոնապես բացվել է «Արմաթ» ճարտարագիտական նոր աշխատանոցը, որը նոր հնարավորություններ է բացում տեղի պատանիների համար։

Ծրագրի միջազգային այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Իրաքում Ռապարինի տարածաշրջանային զարգացման գործակալության (RRDA) համագործակցությամբ՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ։

Մեկ շաբաթյա ժամկետում տեղացի խմբավարների նոր թիմը մասնակցել է ծրագրավորման և ռոբոտաշինության տեսական և գործնական վերապատրաստմանը, որը վարել է «Արմաթ»-ի խմբավար Արմեն Մխոյանը։

«Արմաթ»-ի միջազգային ընդլայնումն ապացուցում է, որ հայկական ճարտարագիտական կրթական այս մոդելը մրցունակ և պահանջված է համաշխարհային մասշտաբով։ Մեր նպատակն է ստեղծել նոր սերունդ, որը ոչ միայն օգտվում է ժամանակակից տեխնոլոգիաներից, այլև ինքն է ստեղծում դրանք»,– նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։

«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագիրը ստեղծվել և զարգանում է Հայաստանում՝ նպատակ ունենալով խթանելու STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) կրթությունը։ Այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցներում արդեն գործում է շուրջ 642 «Արմաթ» աշխատանոց, որոնցում անվճար կրթություն է ստանում շուրջ 17,000 սան։

«Արմաթ»-ի առաքելությունը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից․ սա արտերկրում բացված 18-րդ աշխատանոցն է։

«Արմաթ Գլոբալ» (Armath Global) նախաձեռնության շրջանակում ճարտարագիտական այս միջավայրերը հաջողությամբ գործում են նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Վրաստանում, Իրաքում, Քուվեյթում և Բանգլադեշում՝ միավորելով պատանիներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ դառնալու ապագայի նորարարներ ու խնդիրներ լուծողներ: