Սեպտեմբեր, 2026
September 2026
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
ՁԻՀ-ը և Huawei Technologies-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
News 18/09/2026 11:31

HUAWEI CONNECT 2026-ի՝ «Advancing the Agentic World» ֆորումի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և Huawei Technologies-ը ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարության, տաղանդների զարգացման և արդյունաբերական վերափոխման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով։

Համագործակցությունը կկենտրոնանա Agentic AI-ի, Physical AI-ի (Ֆիզիկական ԱԲ․), բաց արհեստական բանականության մոդելների, AI կառավարման, ամպային տեխնոլոգիաների, խելացի արտադրության, առաջադեմ հաշվարկների և արդյունաբերական նորարարության զարգացման վրա՝ միաժամանակ ամրապնդելով կապերը ակադեմիական ոլորտի, ստարտափների, հետազոտական կառույցների, արդյունաբերության և համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների միջև։

Համագործակցության առանցքային ուղղություններից է Huawei ICT Academy էկոհամակարգի զարգացումը Հայաստանում, որը հնարավորություն կտա ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և հետազոտողներին ստանալ միջազգային մակարդակի կրթություն, մասնագիտական հավաստագրեր և գործնական փորձ՝ արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և այլ առաջատար ոլորտներում։ Գործընկերության շրջանակում նախատեսվում է նաև ուսումնասիրել արհեստական բանականությանն ուղղված հետազոտական և նորարարական միջավայրի ստեղծման հնարավորությունը, որը կնպաստի զարգացող տեխնոլոգիաների արագ և պատասխանատու ներդրմանը։

Ակնկալվում է, որ այս տեխնոլոգիաները կվերափոխեն արտադրության, լոգիստիկայի, ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների ոլորտները՝ ինքնավար գործառնությունների, կանխատեսող որոշումների կայացման, խելացի ռոբոտաշինության և մարդ-մեքենա համագործակցության միջոցով։

«Արհեստական բանականությունն արագ զարգանում է՝ մարդկանց աջակցող գործիքից վերածվելով խելացի համակարգերի, որոնք կարող են համագործակցել, հարմարվել և գործել ֆիզիկական աշխարհում», – նշել է EIF-ի AI և գլոբալ գործընկերությունների գծով փոխնախագահ Անահիտ Պարզյանը։ «Huawei Technologies-ի հետ այս գործընկերության միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանը ներառել Agentic AI-ի, Physical AI-ի, Open AI էկոհամակարգերի և AI-ով պայմանավորված արդյունաբերական վերափոխման առաջատար գործընթացներում։ Համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական փորձը Հայաստանի զարգացող նորարարական էկոհամակարգի հետ համատեղելով՝ մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում տաղանդների զարգացման, արդյունաբերության արդիականացման, խելացի արտադրության առաջխաղացման, AI-ի պատասխանատու կառավարման խթանման և նորարարության գլոբալ ապագային Հայաստանի ներդրումն ապահովելու համար»։

Փոխըմբռնման հուշագիրը երկարաժամկետ համագործակցության շրջանակ է սահմանում՝ ամրապնդելու Հայաստանի կարողությունները առաջադեմ տեխնոլոգիաների հետազոտության, նորարարության առևտրայնացման, թվային աշխատուժի զարգացման և միջազգային համագործակցության ոլորտներում։ EIF-ը և Huawei Technologies-ը համատեղ կաշխատեն փոխակերպող տեխնոլոգիաների ներդրումն արագացնելու և գլոբալ կապակցված, նորարարության վրա հիմնված տնտեսության ձևավորմանը նպաստելու ուղղությամբ։

«Huawei-ում մենք հավատում ենք, որ ապագան ձևավորվելու է բաց համագործակցության և համատեղ նորարարության միջոցով։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ մեր գործընկերությունն արտացոլում է համաշխարհային փորձը տեղական տաղանդի հետ համադրելու, նորարարության վրա հիմնված զարգացմանը նպաստելու և այնպիսի էկոհամակարգ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը, որտեղ հետազոտությունը, կրթությունը, ստարտափներն ու արդյունաբերությունը կարող են համատեղ աշխատել՝ խելացի դարաշրջանի ընձեռած հնարավորություններին արձագանքելու համար», – նշել է Huawei Technologies-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժաո Հոնգբոն։

Համաձայնագիրը ստորագրվել է Շանհայում՝ HUAWEI CONNECT 2026: Advancing Agentic World ֆորումի շրջանակում։ Սա Huawei-ի ամենամյա առաջատար (flagship) միջոցառումն է, որը համախմբում է ոլորտի համաշխարհային առաջատարներին, հետազոտողներին, քաղաքականություն մշակողներին և նորարարներին՝ տեխնոլոգիաների և թվային վերափոխման ոլորտների վերջին զարգացումները քննարկելու նպատակով։