Starthub 360. Անդրեյ Պյատախին՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն
360 28-12-2019 21:41

Հայաստանը պետք է զարգանա փոփոխվող աշխարհին զուգընթաց, ուրախ եմ որ այդ փոփոխության մասնիկն եմ

Starthub 360-ի հյուրը Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է:  Անդրեյը ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի «Advanced Management Program» ծրագիրը, ունի MBA, տնտեսագիտության գիտությունների թեկնածու է։ Հեռահաղորդակցության ոլորտում կարիերան սկսել է 1996-ին` Լիպեցկում։ 4 տարվա ընթացքում անցել է մեծ ուղի՝ մարքեթինգի մասնագետից մինչև մասնաճյուղի փոխտնօրեն: 2001-ից միացել է «Վիմպելկոմ» ընկերությանը` որպես Ուրալի շրջանի կոմերցիոն տնօրեն, հինգ տարի անց նշանակվել է Ռուսաստանի տարածաշրջանի կորպորատիվ բիզնեսի զարգացման տնօրեն: 2009-ին Վրաստանում «Մոբիթել» ընկերության գլխավոր տնօրենն էր: 2 տարի անց,  նշանակվեց Մոսկվայի շրջանի փոխնախագահ եւ տարածաշրջանային տնօրեն: 2013-ից Անդրեյը «ՎԵՈՆ Արմենիա»-ի գլխավոր տնօրենն է։ 

Անդրեյը պատմում է հայկական ստարտափ էկոհամակարգի, Բիլայն ստարտափ ինկուբատորի, հեռահաորդկացության ոլորտի զարգացման, մարտահրավերների, Հայաստանի ու հայերի մասին:  

VEON ընկերությունների խմբի համար թվային տեխնոլոգիաների զարգացումը առաջնահերթություն է։

Այս տարի ավարտեցինք լայնամասշտաբ նախագիծ, որի վրա աշխատում էինք 4 տարի։ Ֆիքսված ցանցի արդիականացում Երևանում և մարզերում, որի շնորհիվ քաղաքացիներն ունենում են գերարագ, ֆիքսված ինտերնետ կապ։ Դրանք այն շրջաններ են, որտեղ բացի մեզանից ուրիշ  ոչ մեկ չի կարող ապահովել ինտերնետ կապ:

2018-ին Beeline-ը Երևանում բացեց ստարտափ ինկուբատորը, որն օգնում է հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։ Կազմակերպվում են ուսումնական կուրսեր, վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, ֆինանսական և իրավաբանական հարցերի մասին։ 

Մենք ներդրող չենք. ստարտափներից եկամուտ չենք ստանում։ Միայն ցանկանում ենք՝ Հայաստանում ապրող և ֆանտաստիկ մտքեր ստեղծող երիտասարդները կարողանան ֆինանսավորում ստանալ իրական ներդրողներից, բիզնես-հրեշտակներից և ստեղծեն համաշխարհային մակարդակի պռոդուկտներ։

Beeline-ը տարիներ շարունակ  «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի  աջակիցն է և ռազմավարական գործընկերը։ 

Արդյուանվետ ստարտափի համար պետք է հասկանալ՝ ինչ է հարկավոր մարդկանց, ինչ խնդիրներ ունեն, ինչն է «ցավում»։ Պետք է գտնել մարդկանց «ցավը»։

Հեռահաղորդակցությունը ինտեգրվում է ամենատարբեր ոլորտներին՝ բժշկությունից մինչև խելացի քաղաքներ: 

Մենք սովոր ենք որոշ գործողություններ հին ձևով անել, մեզ թվում է, որ այլ կերպ հնարավոր չէ։ Բայց աստիճանաբար մարդը հարմարվում է տեխնոլոգիաներին, տեխնոլոգիաներն էլ մարդուն։ Ապագան նորարարության հետևում է։ 

Մենք Հայաստան ենք բերում միջազգային փորձը,  տեղայնացնում տեխնոլոգիաները և այդ ամենը կատարում են մեր աշխատակիցները:  Մենք փորձում ենք Հայաստանը դարձնել ավելի լավը: 

Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ և հաճույքով կաշխատեմ այնքան, որքան հնարավորություն կունենամ։ Հայաստանը պետք է զարգանա փոփոխվող աշխարհին զուգընթաց, ուրախ եմ որ այդ փոփոխության մի մասնիկն եմ: