Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Starthub 360. Եվա Հյուսյան` SoloLearn առցանց կրթական հարթակի հիմնադիր
360 31/08/2020 16:13

Մեր նպատակն էր «բարդ» ծրագրավորումը դարձնել բոլորին հասկանալի. Եվա Հյուսյան

Starthub 360-ի հյուրը  SoloLearn-ի տնօրեն և համահիմնադիր Եվա Հյուսյանն է։  Այսօր Եվայի հիմնադրած ստարտափը ծրագրավորման ուսուցման  աշխարհի ամենամեծ հարթակներից է: SoloLearn-ն օնլայն և բջջային ուսուցման հարթակ է, որը առաջարկում է անվճար կոդավորման դասընթացներ՝ տարբեր ծրագրավորման առարկաներից: 2015-ին ընկերությունը ճանաչվեց Սիլիկոնային հովտի մինչև 10 միլիոն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը: SoloLearn-ում ֆինանսական ներդրումներ են իրականացրել Naspers, Learn Capital, Granatus Ventures ընկերությունները։  Եվան մինչև սեփական ստարտափ սկսելը, ղեկավարել է Մայքրոսոֆթ Հայաստանը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը։

Եվան պատմում է կայացած ընկերությունում աշխատանքից հրաժարվելու, ստարտափ սկսելու որոշման, հաջողելու և դեպի համաշխարհային շուկա դուրս գալու ճանապարհի մասին։

«Հիշում եմ հայրիկիս դեմքը, երբ ասացի, որ ինձ Մայքրոսովթում գործ են առաջարկել, բայց ես դուրս եմ գալիս և գնում եմ իմ ընկերությունը ստեղծելու։ Ինձ ասաց, լա՞վ ես մտածել։ Ռիսկային էր, բայց դա էություն է», – նշում է Եվան։

Ստարտափ սկսելու միտքը  ծնվել է դեռ Մայքրոսովթ ինովացիոն կենտրունում։ Աշխատելով տարբեր ստարտափների հետ, օգնելով նրանց դուրս գալու շուկա, ոգևշնչվել են և որոշել ստեղծել մոբայլ կրթական հարթակը։

«Աշխատելով ստարտափների և դրսի ընկերությունների հետ, արդեն պատկերացնում էինք, թե ինչի կարիք ունի շուկան։ Երբեք չենք մտածել, որ այն, ինչ անում ենք լավն է, գիտենք, որ պետք է անընդհատ աշխատել ունեցածի վրա, զարգացնել։  Մենք ստեղծում ենք մի բան, որը կարող է փոխել կրթական ոլորտը»,- պատմում է Եվան։

SoloLearn-ում լսում են օգտատերերի կարծիքը և հենց դա էլ համարում են իրենց ուժեղ կողմը։

«Կրթությունը մրցակցային առավելություն է ցանկացած երկրի համար։ Առանց կրթության չես կարող լինել տեխնոլոգիական և զարգացած երկիր։ Հենց այդ պատճառով էլ ամենաշատ ներդրումը պետք է արվի կրթության ոլորտում։ SoloLearn-ի տեսանկյունից, մենք սովորելը դարձնում ենք սովորույթ: Այժմ աշխարհը փոխվել է, մարդկությանը «ոտքի վրա», մոբայլ գիտելիքը թարմացնելու,  զարգացնելու ու մասնագիտանալու անհրաժեշտություն ունի։  SoloLearn-ի առաքելությունն է, հնարավորություն տալ ամեն օր նոր բան սովորելու»,-պատմում է Եվան։