Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Ինչպես հաշվել աշխատավարձի հարկը, եթե աշխատում եք ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող ընկերությունում
Guides 21/03/2022 15:27

ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի աջակցության շրջանակներում, պետության կողմից առաջադրված պայմաններին համապատասխանող և հարկային արտոնություններ ստանալու ընթացակարգերն անցած ընկերությունների համար եկամտահարկը 10% է։ Սա նշանակում է, որ այս ընկերությունների աշխատավարձերից իրականացվող պահումներն այլ կերպ են հաշվարկվում։

Աշխատավարձից պահվող հարկերն ու տուրքերը հաշվելու համար պետք չէ ժամերով ուսումնասիրել հարկային օրենսգիրքը՝ ծանոթանալ եկամտահարկի, կուտակային կենսաթոշակային համակարգի սոցիալական վճարի և Զինծառայողների աջակցության հիմնադրամի դրոշմանիշային վճարի մասին կարգավորումներին։ Կա շատ ավելի պարզ ու մատչելի տարբերակ։

«Բիզնես 24» լրատվական գործակալությունը գործարկել է աշխատավարձի հաշվիչ, որը ոչ միայն հաշվարկում է ընդհանուր հարկային դաշտում գործող անձանց աշխատավարձը, այլ նաև կարող է հաշվարկել ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող կազմակերպությունների աշխատակիցների հարկերն ու աշխատավարձի չափը։

Աշխատավարձի հաշվիչը հնարավորություն է տալիս պարզ և մատչելի կերպով հաշվարկել աշխատավարձի չափը, հարկերը և այլ վճարների չափերը։

Հաշվիչի միջոցով կարելի է հաշվարկել և՛ մաքուր աշխատավարձը (հարկերից հետո)՝ նշելով գրանցված աշխատավարձի չափը, և՛ գրանցված աշխատավարձը (մինչ հարկումը)՝ նշելով մաքուր աշխատավարձը։

Եկամտային հարկի, Կուտակային կենսաթոշակային համակարգի սոցիալական վճարի, Զինծառայողների աջակցության հիմնադրամի դրոշմանիշային վճարի մասին տեղեկատվությունը տրվում է ինչպես թվային, այնպես էլ տեքստային տարբերակով, ինչը ֆինանսների բնագավառից հեռու օգտատերերի համար ավելի հասկանալի է:

  • Օրինակ. «150000 դրամ աշխատավարձ գրանցելու դեպքում մաքուր կստանաք 125250 դրամ: Եկամտային հարկը կկազմի 15000 դրամ: Սոցիալական վճարը` 6750 դրամ: Պետության կողմից Ձեր կուտակային հաշվին հավելյալ կփոխանցվի 8250 դրամ: Կուտակային հաշվի ամսական համալրումը կկազմի 15000 դրամ: Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամի դրոշմանիշային վճարը 3000 դրամ է»։

Աշխատավարձի հաշվիչից օգտվելու համար սեղմեք այստեղ։