Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
12 կարևորագույն KPI, որոնք կօգնեն ստարտափներին ունենալ հաջողված pitch-եր
Guides 12/09/2018 11:12

Ստարտափների յուրաքանչյուր հիմնադիր ներդրողների առջև ելույթ ունենալուց պետք է մեծ ուշադրություն դարձնի ընկերության արդյունավետության հիմնական ցուցանիշների վրա (KPI):

Ինչու՞ է սա շատ կարևոր։

Եթե KPI-ն ճիշտ է կառուցած, ապա այն պոտենցիալ ներդրողներին թույլ է տալիս պատկերացում կազմել ընկերության ընդհանուր կարգավիճակի մասին՝ բացառելով ավելորդ հռետորաբանությունը։

Ահա և այն 12 KPI-ները, որոնց մասին պետք է խոսվի pitch-երի ժամանակ։

Հաճախորդի ձեռքբերման արժեքը (CAC)

Սա նոր հաճախորդ ձեռք բերելու համար վաճառքի և գովազդի համար ծախսված գումարն է։  Այս ցուցանիշը թույլ է տալիս պատկերացում կազմել ստարտափի մարքեթինգային հնարավորությունների և մրցակցային առավելությունների մասին։

Հաճախորդ պահպանման ցուցանիշ (Customer retention rate)

Այն ցույց է տալիս, թե որքան հաճախորդ է ձեր պրոդուկտին հավատարիմ մնացել։ Եթե շուկայում ներկայանալուց հետո կարողացել եք պահել կայուն հաճախորդների քանակ՝ ունենալով չնչին կորուստներ, ապա սա խոսում է ձեր պրոդուկտի գրավչության և օգտակարության մասին։

Կենսունակության ցուցանիշ (LTV)

Սա այն գումարն է, որը նախատեսում եք ստանալ հստակ հաճախորդից՝ Ձեր համագործակցության ողջ ընթացքում։ Պարզելով այս թիվը՝ հնարավոր է կառուցել կայուն ընկերություն։

CAC և LTV հարաբերակցություն

Սա խոսում է կայուն ընկերություն ունենալու մասին։ Եթե ընկերությունը կարողանում է կանխատեսելիորեն և պարբերաբար պայմանականորեն x-ը վերածել 10x-ի, ապա վերջինս մի քանի տարի կարող է շատ հանգիստ շուկայում գոյատևել։

CAC-ի համար ծախսած գումարները հետ բերելու ժամանակահատվածը (CAC recovery time)

Սա այն ժամանակահատվածն է, որն անհրաժեշտ է CAC-ի համար ծախսված գումարներըը վերադարձնել։ Միայն դրանից հետո կարելի է խոսել եկամուտ ունենալու մասին։

Հարակից ծախսեր

Բացի այն, որ դուք պետք է մտածեք հաճախորդ ձեռք բերելու համար ծախսերի մասին, նաև պետք է նախապես հաշվարկեք այն ծախսերը, որոնք ձեզ հարկավոր կլինեն օրինակ գրասենյակային տարածքի վարձակալության, կենցաղային իրեր ձեռք բերելու համար և այլն։

Ամսական կորուստ

Հաշվարկելով ձեր եկամտի չափը և ամսական ծախսերը՝ դուք կարող եք պարզել ամսական կորուստի չափը։  Եթե ընկերությունը ամիսը սկսել է 100,000 դոլարով և եզարփակել 90,000-ով, ապա ամսական կորուստը կազմել է 10,000 դոլար։

Թռիչքուղի (Runway)

Սա չափում է ընկերության՝ կանխիկ գումարը ամբողջովին ծախսելու ժամանակահատվածը՝ արտահայտված ամիսների քանակով։ Այսինքն՝ կանխիկ գումարը բաժանում ենք ամեն ամիս եղած կորուստների՝ հաշվի առնելով ընթացիկ եկամուտը և գաղափարի վրա ծախսած գումարը։ Բոլորը պահանջում են առնվազն 12 ամիս թռիչքուղու հաշվարկ, սակայն ճիշտ կլինի ներկայանցել   18 ամսվա տվյալներ։ Կարճատև հաշվարկները խոսում են վատ ռազմավարություն ունենալու մասին։

Շահույթի մարժա

Այն տոկոսներով արտահայտված ցուցանիշն է, որը ցույց է տալիս որքա՞ն է ձեր պրոդուկտից ստացված եկամուտը՝ հանած ինքնարժեքը։ Այս ցուցանիշը թույլ է տալիս հաշվարկել պրոդուկտի համար արված ներդրումների վերադարձի չափը։

Փոխարկման տոկոսադրույքը (Conversion rate)

Սա ցույց է տալիս ընկերության՝ պրոդուկտը վաճառելու հնարավորությունը, նաև հաճախորդների՝ այն ձեռք բերելու ցանկությունը։

Ապրանքաշրջանառության ծավալը (GMV)

Կան բիզնեսի տեսակներ, որոնց համար եկամտի ծավալը ընկերության ֆինանսական դրության ցուցանիշ չէ։ GMV- ն շուկայի միջոցով ձեռք բերված ապրանքների կամ ծառայությունների վաճառքի ընդհանուր դոլարի արժեքն է:

Ամսական ակտիվ օգտատերերի քանակ (MAU)

Այն ընկերությունների համար, ովքեր ունեն նաև հավելվածներ կամ կայքեր, սա շատ կարևոր ցուցանիշ է։Այն թույլ է տալիս կանխատեսել հետագա եկամտի ծավալները։