Հոկտեմբերի 13-ին «HIVE Ventures» վենչուրային հիմնադրամի նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ թվով 4-րդ ամենամյա «HIVE Tech» գագաթնաժողովը։
Սամմիթին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Imagine K12 հիմնադիր, 2012 թվականից Y Combinator-ի գործընկեր Ջեֆ Ռալսթոնը։ Ավելի վաղ` 1997 թվականին, նա ստեղծել է առաջին վեբ-փոստային ծառայություններից մեկը՝ RocketMail-ը, որը հետագայում վերանվանվել է Yahoo-ի։
Մենք զրուցել ենք Ջեֆ Ռալսթոնի հետ՝ պարզելու համար այն երեք հիմնական սխալը, որն անում են գրեթե բոլոր ստարտափները։
Վերջինս ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունի թե՛ Imagine K12-ում, թե՛ Y Combinator-ում։
Ներկայացնում ենք ձեզ այն երեք սխալը, որն, ըստ փորձառու մասնագետի, անում են գրեթե բոլոր ստարտափները։
1. Գրեթե բոլոր ստարտափների հիմնադիրները շատ քիչ են շփվում իրենց հաջախորդների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ստարտափներին։ Նրանց առավել քան ուրիշներին դժվար է հաղորդակցվել ապագա հաճախորդի հետ։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ հենց հաճախորդի կարծիքն է որոշում պրոդուկտի կենսունակությունը։
2. Շատ շուտ են հիասթափվում։
3. Եվ վերջապես, ընտրում են սխալ գործընկեր կամ համահիմնադիր։
Բացի այդ, Ջեֆ Ռալսթոնը նշեց, որ շատ կարևոր է, երբ ստարտափի հիմնադիրը հստակ պատկերացում ունենա այն մասին, արդյոք իր պրոդուկտը համապատասխանում է այն շուկային, որն ինքն է ընտրել։
Անահիտ Լալայան