Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երեք սխալ, որն անում են գրեթե բոլոր ստարտափները. Ջեյմի Դըլանջ՝ Slack
Guides 16/10/2018 07:59

Հոկտեմբերի 13-ին «HIVE Ventures» վենչուրային հիմնադրամի նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ թվով 4-րդ ամենամյա «HIVE Tech» գագաթնաժողովը։

Սամմիթին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Slack ընկերության արտադրանքով զբաղվող խմբի ղեկավար Ջեյմի Դըլանջը։

Slack-ը, կիրառելով ամպային տեխնոլոգիաները, ստեղծել է կորպորատիվ հաղորդակցության հարթակ։ Պաշտոնական գործարկվել է 2014 թվականի փետրվարի 12-ին։

Ջեյմի Դըլանջը Slack-ում ղեկավարում է որոնման, ուսուցման և հետազոտության համար նախատեսված գործիքների մշակմամբ զբաղվող թիմը։ Նրա թիմում աշխատում են ինժեներներ և դիզայներներ։

Մենք զրուցել ենք Ջեյմի Դըլանջ հետ՝ պարզելու համար այն երեք հիմնական սխալը, որն անում են գրեթե բոլոր ստարտափները։

Ներկայացնում ենք ձեզ այն երեք սխալը, որն, ըստ փորձառու մասնագետի, անում են գրեթե բոլոր ստարտափները։

1. Ստարտափի հիմնադիրները երբեմն չափից ավելի ինքնավստահ են, որ իրենց կողմից առաջարկված լուծումը կաշխատի, սակայն արդյունքում այն չի հաջողում։

2. Միևնույն ժամանակ փորձում են անել մի քանի բան ուժերը մեկ պրոդուկտի վրա կենտրոնացնելու փոխարեն։

3. Մի գաղափարից անցում են կատարում մյուսին և այդպես շարունակ՝ մնալով գաղափարի փուլում։

Մենք նաև խնդրեցինք վերջինիս ներկայացնել այն հատկությունները, որոնք պետք է ունենա ստարտափը՝ ներդրում գրավելու համար։

Նրա խոսքով, նախ անհրաժեշտ է հստակ և պարզ ներկայացնել պրոդուկտը,ապա նշել, թե որքանով է կարևոր ձեր իսկ լուծումը շուկայի համար, և վերջում պատմել ձեր թիմի անդամների մասին և շեշտել, որոնք հենց նրանք են ի վիճակի լուծել այդ խնդիրը։

Անահիտ Լալայան