33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ աքսելերատոր դիմելուց առաջ։
Մենք արդեն ձեզ ներկայացրել ենք առաջին գլխի բովանդակության առաջին մասը։ Ուստի այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ գաղափարի հետ կապված որոշ դիտարկումներ։
Գաղափար. Մաս երկրորդ. Դիտարկումներ՝ Սեմ Ալթմանից
Սկսնակները պետք է սկսեն բացառապես նոր գաղափարներ գեներացնելուց։
«Մեծ ու հաջողակ ընկերությունները սկսել են նոր գաղափաներով։ Նրանք երբևէ չեն վերցրել արդեն իսկ գոյություն ունեցող գաղափար և զարգացրել այն։ Երբ դու փորձում ես շարունակել եղած գաղափարը, դու կարող ես հայտնվել այն ընկերությունների ցանկում, որոնք քեզ հետ միևնույն ժամանակ զբաղվում են նույն բանով, և չհաջողես»,- գրում է Y Combinator-ի նախագահը։
Բացի այդ, եթե գաղափարը լիովին նոր է, մարդիկ ավելի հակված են օգնության ձեռք մեկնելու, քան երբ այն ինչ-որ մեկի կողմից ներկայցված է արդեն։
Հաջորդ կարևոր դիտարկումը, ինչին պետք է ուշադրություն դարձնի ստարտափ, ըստ Ալթմանի, պետք է մարդկանց հնարավորինս շատ պատմել գաղափարիդ մասին։ Քանի որ կան գաղափարներ, որոնք շատ անհետաքրքիր են թվում, սակայն շատ կարևոր լուծում են առաջարկում շուկայի համար։ Այդ իսկ պատճառով, Ալթմանը հորդորում է չզլանալ ու պատմել դրանց մասին՝ անկախ այն բանից, թե ինչ գնահատականի դրանք կարժանան։
«Որքան էլ հաջողակ լինեք դուք, միշտ կգտնվեն մարդիկ, ում ձեր գաղափարները դուր չեն գա։ Ուստի դա ձեզ չպետք է խանգարի դրանք տարածելու գործում»,- ընդգծում է Սեմ Ալթմանը։
Եվ վերջում նա խորհուրդ է տալիս նախևառաջ մտածել գաղափարի մասին, այնուհետև միայն ընկերություն հիմնել։
«Մեկ անգամ մենք փորձեցինք ֆինանսավորում տրամադրել մի ընկերության, որը դեռևս այդ պահին չուներ գաղափար։ Նրանք ձախողեցին։ Մի վախեցեք, փորձարկեք տարբեր գաղափարներ, ձախողեք, սխալվեք, զրուցեք տարբեր մարդկանց հետ, ու ընկերություն հիմնելու մասին մտածեք միայն այն պահին, երբ ճիշտ գաղափարը ձեզ վերջապես հաճախի»,- հավելում է նա։
Շարունակելի…