Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Միջակ թիմերով մեծ ընկերություններ չեն ստեղծում. Սեմ Ալթման՝ Y Combinator
Guides 26/10/2018 10:57

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն ձեզ ներկայացրել ենք առաջին գլխի բովանդակության առաջին մասը։ Ուստի այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ թիմի և հիմնադիրների հետ կապված որոշ դիտարկումներ։

Գաղափար. Մաս երրորդ. Թիմ

Միջակ թիմերով մեծ ընկերություններ չեն ստեղծում:

Մեզ համար կարևոր են ստարտափների հիմնադիրների կարողությունները։ Երբ ես նախատեսում եմ ներդրումներ անել կայացած ստարտափներում, ես հավասարապես ուշադրություն եմ դարձնում թե՛ հիմնադիրների կարողությանը, թե՛ նրանց աշխատակիցներին։

Ինչպե՞ս դառնալ շատ լավ հիմնադիր։

Անհրաժեշտ է լինել անսասան, վճռական, կայուն և հնարամիտ։ Խելքը և ստարտափով տարված լինելը նույնպես շատ բարձր են գնահատվում։ Թվարկած հատկություններն ավելի կարևոր են, քան ենթադրենք «X լեզվի մասնագետ լինել՝ Y-ի շրջանակում»։

Մենք նկատել ենք, որ ամենից շատ հաջողած հիմնադիրները պատկանում են մարդկանց այն տիպին, ովքեր քիչ են ենթարկվում սթրեսների։ Քանի որ վերջիններս մտածում են, որ ամեն գնով կհասնեն հաջողության։

Երբեմն հաջողության կարելի է հասնել հզոր կամքի ուժով:

Լավ հիմնադիրներն ունեն մի շարք թվացյալ հակասական հատկություններ: Օրինակ՝ մի կողմից նրանք կայուն են, մյուս կողմից՝ ճկուն։ Այսինքն՝ նրանք հստակ գիտեն ընկերության առաքելությունը և ուղղությունները, բայց ցանկանում են միևնույն ժամանակ սովորել նոր և տարբեր բաներ։

Լավագույն հիմնադիրները ծայրահեղ պատասխանատու են: Սա նրանց՝ վճռականության, ուշադրության, ինտենսիվության և կատարողականության ցուցանիշ է:

Հաղորդակցվելու ունակությունը նույնպես կարևոր է լավ հիմնադիր դառնալու համար։

Ես կարծում եմ՝ կարևոր է, որ հիմնադիրներն ունակ լինեն մարդկանց հետ երկխոսելու և լսելու թիմի անդամներին։

Տեխնիկական ուղղվածություն ունեցող ստարատափները պետք ունենան առնվազն մի հոգի՝ պրոդուկտը և լուծումները մշակելու համար, եևս մեկին՝ մարդկանց հետ շփվելու համար։ Այս ամենը կարող է անել մեկ հոգի։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել համահիմանդիր ընտրելու այս պատասխանատու քայլին։ Ավելի լավ է ընտրել մեկին, ում դուք նախապես ճանաչում եք և վստահ եք, որ նա ձեզ չի թողնի դժվար պահերին, քան մեկին՝ ում դուք նոր եք ճանաչում։ Շատ դեպքերում համահիմնադիրների տարաձայնությունների պատճառով շատ ստարտափներ սաղմնային փուլում ձախողում են։

Մենք նման դեպքերի ականատես շատ ենք եղել, մասնավորապես, երբ մարդիկ ուղղակի միավորվել են՝ նոր ստարատափ ստեծելու համար։

Շարունակելի…