Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վենչուրային կապիտալի ֆինանսավորման հիմնական փուլերը
Guides 29/10/2018 11:04

Վենչուրային կապիտալը նոր բիզնես սկսելու համար ֆինանսավորման աղբյուր է: Դրա հիմնադիրները ստանում են կանխիկ գումար որոշ ներդրողներից և վարկավորում տրամադրում գիտակից, երկարաժամկետ աճի ներուժ ունեցող սկսնակ կամ փոքր ընկերություններին։ Սա ֆինանսավորման շատ կարևոր աղբյուր է մասնավորապես այն ստարտափների համար, ովքեր չունեն այլ կապիտալի հասանելիություն, բայց միևնույն ժամանակ ֆինանսավորման այս տեսակը սովորաբար պարունակում է բարձ ռիսկեր (և ինչու չէ՝ հավանական բարձր եկամուտներ) ներդրողների համար։

Վենչուրային կապիտալի մեծ մասը ստացվում է մի խումբ հարուստ ներդրողների գումարներից, ներդրումային բանկերից և այլ ֆինանսական ինստիտուտներից։ Կապիտալը համալրելու այս ձևը հայտնի է սկսնակ ընկերությունների կամ վենչուների շրջանում, ովքեր ունեն սահմանափակ թվով գործարքային պատմություն, որը չի կարող ավելացնել կապիտալ` չնայած պարտավորության փաստաթղթի կամ բաժնետոմսերի առաջարկի։

Հաճախ վենչուրային ընկերությունները ստարտափներին նաև ապահովում են կառավարման կամ տեխնիկական աջակցությամբ։ Ձեռնարկատերերի համար վենչուրային կապիտալները համարվում են ֆինասավորման կենսական աղբյուր, սակայն այդ պարտքը շատ թանկ կարող է նստել։ Վենչուրային ընկերությունները հաճախակի պահանջում են բաժնետոմսերի զգալի բաժին՝ ֆինանսավորման դիմաց և կարող են նաև պահանջնել ներկայացուցչություն՝ սկսնակների խորհրդի կազմում:

Վենչուրային կապիտալի հետ անմիջական կապ ունեն հրեշտակ ներդրողները՝ ընկերներ, բարեկամներ կամ ձեռնարկատերեր, ովքեր ցանկանում են օգնել այլ գործարարների՝ վերջիններիս բիզնեսը գետնից կտրելքւ համար և ստանալ հսկա եկամուտ այդ ներդրումից։ Հրեշտակ եզրույթը առաջացել է վաղ 1900-ականներին, երբ հարուստ գործարարները ներդրում էին կատարում Բրոդվեյում ստեղծվող ամեն ներկայացման համար։ Սովորաբար նրանք ուղղորդում էին ինքնաֆինանսավորման փուլում գտնվող բիզնեսին դեպի այն կետը, որը տանում է դեպի լուրջ վենչուրային կապիտալի անհրաժեշտության։ Հրեշտակային ներդրումները սովորաբար սկսվում էին 150,000 ԱՄՆ դոլարից և հասնում մինչև 1.5 մլն։ Հրեշտակ ներդրողները, որպես կանոն, առաջարկում են փորձառություն, կապեր և գումարներ։

Վենչուրային կապիտալի հիմնական ներդրման փուլերը՝

1. Seed՝ սաղմնայինը, համարվում է վենչուրային կապիտալի ֆինանսավորման առաջին փուլը։ Սաղմնային փուլի ֆինանսավորումները հաճախ համեմատաբար համեստ գումարներ են, որոնք տրամադրվում են գյուտարարներին կամ ձեռնարկատերերին՝ վաղ փուլում գտնվող պրոդուկտը կամ ծառայությունը ֆինանսավորելու համար։ Այս վաղ փուլի ֆինանսավորումը սովորաբար ուղղվում է պրոդուկտը զարգացնելուն, շուկայի հետազոտությանը, ղեկավար թիմի ստեղծելուն և բիզնես նախագծի զարգացմանը։

Իրական սաղմնային փուլում գտնվող ընկերությունը սովորաբար գտնվում է այն մակարդակում, երբ չունի կնքած որևէ առևտրային գործարք։ Այդ իսկ պատճառով վենչուրային ֆինանսավորումը թույլ է տալիս շարունակել հետազոտությունը և զարգացնել պրոդուկտը։ Նման սկսնակ ընկերություններ ֆինանսավորելը շատ բարդ գործընթաց է, քանի որ ռիսկային է։

Սաղմնային փուլում գնտվող ընկերությունների վենչուրային կապիտալի կողմից տրամադրվող ֆինանսավորումը սկսվում է 250,000 ԱՄՆ դոլարից մինչև 1 մլն-ը։

2. Երկրորդը՝ վաղ փուլի ֆինանսավորումն է։ Այն նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք ի վիճակի են կնքել գործարքներ, բայց դեռևս չեն հասել առևտրային արտադրություն ու վաճառքներ ունենալու փուլին։

Նման ընկերությունների վաղ շրջանի ֆինանսավորումը թույլ է տալիս նրանց ավելացնել եղած հնարավորությունները։ Այս փուլում նոր բիզնեսը պահանջում է մեծ քանակությամբ կանխիկ գումար։

Նախնական փուլի ներդրումը օգնում է սկսել առևտրային արտադրություն և վաճառք։ Շատ վաղ փուլում գտնվող ընկերությունները բիզնեսում պետք է լինեն երեք տարուց քիչ, ունենան պրոդուկտ կան թեսթավորեն են պիլոտային արտադրանքը։ Որոշ դեպքերում նրանց ստեղծած պրոդուկտը հասանելի է հաճախորդներին։

3. Ձևավորման փուլը (Formative Stage) ենթադրում է թե՛ սաղմնային, թե՛ վաղ փուլում գտնվող ստարտափների ֆինանսավորում։

4. Ուշ շրջանի (Later Stage) ֆինանսավորումը տրամադրվում է այն ընկերություններին, ովքեր արդեն իրականացրել են վաճառք, բայց դեռ չեն արել նախնական հրապարակային առաջարկ: Նրանց պրոդուկտը հաճախորդին հասանելի է։ Ընկերությունը ցույց է տալիս եկամտի կայուն աճ՝ առանց շահույթը ներկայացնելու։ Եվ արդեն բիզնեսում է ավելի քան երեք տարի։

Կան նաև ենթափուլեր՝ երրորդ (third), ընդլայնման (expansion) և միջնահարկ, կամուրջ (Mezzanine (bridge)):

Այս փուլերում հիմնականում արվում է ֆինանսավորում արդեն գոյություն ունեցող և գործող պրոդուկտի զարգացման և ընդլայման համար։ Մասնավորապես, Mezzanine փուլում ֆինանսավորումը ուղղվում է պրոդուկտը հանրայնացնելուն։

5. Հավասարակշռված փուլը (balanced-stage) ենթադրում է ֆինանսավորում բոլոր վերոնշյալ փուլերի համար։