Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
6 զվարճալի փաստ՝ ստարտափների մասին
Guides 17/12/2018 12:32

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ստարտափ բառը, թերևս, ամենատարածվածն է դարձել։ Այն ենթադրում է շատ արագ զարգացող և նորարարական լուծումներ առաջարկող երիտասարդ ձեռնարկատերերի կողմից հիմնադրված սկսնակ ընկերություն։

Medium.com բլոգերային հարթակում վիճակագիր Շերի Վան Վիսը (Shary Van Wees) ներկայացրել է 6 հետաքրքիր և զվարճալի փաստ ստարտափների մասին։

Այդ բոլորը փաստերը ներկայացնում ենք ստորև։

Երեքը մեկում

Ըստ նրա, աշխարհում յուրաքանչյուր վայրկյանում հիմնադրվում է առնվազն 3 ստարտափ։ Իհարկե, սա տարօրինակ է հնչում, սակայն վիճակագրությունը չի ստում։ Մաթեմատիկորեն ասած, ամեն ժամ հաշվարկվում է 11, 000 նոր ստարտափ։ Չնայած, այս սկսնակ ընկերություններից միայն 10%-ն է հաջողում։

Փոքր երկիր, հսկա ֆինանսավորում

Գիտեք արդյոք, որ Սինգապուրում 6 վենչուրային կապիտալի հիմնադրամում 48 մլն ԱՄՆ դոլար ներդրում է արվել։ 

Բյուջեով սահմանափակված ձեռնարկատեր

Նոր ընկերություն հիմնելը կարող է առաջացնել մեծ անցք գրպաններում։ Այսպիսով, լինել տնտեսող ստարտափ աշխարհում հիմնարար սկզբունք է դարձել։ Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում տեղակայված աշխարհի 10 լավագույն ստարտափների կայանում ապրելու համար ամսական պահանջվում է 454 ԱՄՆ դոլար։

Խաղե՞ր

Խաղայնացման (Gamification) վրա հիմնված ծառայությունները ներկայումս շատ տարածված են դարձել ամբողջ աշխարհում։

Պահապան հրեշտակ

Դեյվ Մըքլուրը (Dave McClure) համարվում է աշխարհում լավագույն հրեշտակ ներդրողը, բացի այդ, ավելի քան 500 ընկերությունների հիմնադիր գործընկերն է:

Երբեք շատ ուշ չէ

Թվում է, թե սկսնակ ընկերությունների հիմնադիրները պետք է լինեն երիտասարդ, եռանդով լի և տաքարյուն մարդիկ։ Այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, ստարտափների հիմնադիրների միջին տարիքը իրականում 40 տարեկանն է։