Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
3 օգտակար փաստ՝ ստարտափների մասին
Guides 18/12/2018 11:13

Ստարտափ ոլորտը համաշխարհային տնտեսության հսկայական մասն է կազմում, նույնիսկ ավելին, քան շատերը գիտակցում են: Ստարտափների շնորհիվ ստեղծվում են հազարավոր նոր աշխատատեղեր, միլիոնավոր դոլարներ են ներդրվում տնտեսական զարգացման համար և այլն։

Եթե դուք մտածում եք նոր ստարտափ հիմնելու մասին, ապա այս երեք վիճակագրական տվյալը կարող է ձեզ օգտակար լինել։

10-ից 9-ը ձախողում է

Վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 10 ստարտափից 9-ը հաճախակի ձախողում է մի պարզ պատճառով։ Մինչ պրոդուկտ կամ ծառայություն ներկայացնելը ստարտափի հիմնադիրները անուշադրության են մատնում շուկայի գործոնը։ Այսինքն՝ բավականաչափ չեն ուսումնասիրում այն շուկան, որտեղ պետք է ներկայացվի արտադրանքը։ Ավելին, այդ մասով արվել է հարցում, որտեղ մասնակիցների 42 %-ը ձախողման պատճառ մասում նշել է հենց այս հանգամանքը։ Երբ շատերը պրոդուկտը թողարկելուց հետո անակնկալի են եկել շուկայում պահանաջարկի բացակայությունից։

Շատ ստարտափի հիմնադիրներին թվում է, որ այս գործոնն այդքան էլ էական չէ, և լրացուցիչ ժամանակ չի պահանջում, սակայն նրանք չարաչար սխալվում են։ Շուկան ուսումնասիրելու համար պետք է հատկացնել սպասվածից 2-3 անգամ ավել լրացուցիչ ժամանակ։

Ստարտափի հիմնադիրներից շատերն աշխատել են այլ ընկերություններում

Հարվարդում արված բիզնեսի վերլուծության համաձայն՝ ներդրողների շուրջ 70%-ը բիզնես գաղափարները սկսել է գեներացնել՝ աշխատելով այլ ընկերություններում։ Ըստ այդ ուսումնասիրության, պատճառներից մեկը վատ ղեկավարության գործոնն է եղել։ Եղել են դեպքեր, երբ, աշխատելով այլ ընկերություններում, շատերին հաջողվել է մանրակրկիտ պլանավորել բիզնես պլան, ստանալ ֆինանսավորում, ապա նոր միայն լքել աշխատանքը։

Տեղեկատվական ընկերությունների բախտն ամենից քիչն է բերում

Վիճակագրության գիտահետազոտական ինստիտուտը կազմել է վիճակագրական աղյուսակ՝ արդյունաբերությունում ստարտափների ձախողման մասին։ Տեղեկատվական ընկերությունները արդյունքում հայտնվել են աղյուսակի ստորին մասում որպես ամենից շատ ձախողած ստարտափներ։ Միջինում, այդ ընկերություններից միայն 37% -ին է հաջողվել շարունակել բիզնեսը չորս տարի անց։

Աղբյուրը՝ www.vincentwee.com