Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հարցեր, որոնք պետք է տալ նախքան ստարտափ հիմնելը
Guides 10/01/2019 13:04

ՏՏ նորությունների առաջատար տեղեկատվական հարթակներից մեկը՝ venturebeat-ը, հրապարակել է հոդված, որում հեղինակը յուրաքանչյուր պոտենցիալ ստարտափ հիմնադրի առաջարկում է հստակ հարցեր, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նախքան ընկերություն հիմնելը։

Ստորև ներկայացնում ենք այդ հարցերը.

1.Արժե՞ ծախսել ժամանակը ստարտափ հիմնելու գաղափարի վրա։ 

Եթե դուք առավոտյան չեք արթնանում այն մտքով, որ պետք է շտկեք կամ կատարելագործեք, ենթադրենք, կազմակերպության ռեսուրսների պլանավորման համակարգը, ապա դուք պատրաստ չեք ստարտափ հիմնելուն։

2. Ի՞նչ եք արել գաղափարը  կյանքի կոչելու համար։

Ձեզ հաջողվե՞լ է գաղափարը դարձնել գործող, որի շուրջ կհամախմբվի օգտատերերի որոշակի զանգված։ Ենթադրենք, եթե արշավ եք իրականացնում Kickstarter-ում, որքանո՞վ է այն գրավել աջակիցների ուշադրությունը։ Արդյոք ձեր արտադրանքը հայտնի է սոցիալական հարթակներում։

Այս հարցերից գոնե կեսին դրական պատասխան ունենալու պարագայում, արդեն կարելի է խոսել ստարտափ ունենալու մասին։ Բանն այն է, որ ներկայիս ստարտափ էկոհամակարգում գործող ներդրողներին հետաքրքիր է ձեր ներկայացման հենց այդ մասը։

3. Իրակա՞ն հաճախորդներ ունեք։

Իհարկե, շատ կարևոր է, երբ աշխատում եք կատարելագործել ձեր արտադրանքը տեխնիկական մասով։ Սակայն, շատ ավելի կարևոր է, որ այն շուկայում ունենա որոշակի պահանջարկ։

Եթե ձեզ մինչև այդ չի հաջողվել ունենալ ձեր արտադրանքով իրական հետաքրքրված մարդկանց արձագանքը, ապա դուք բացարձակ չեք տիրապետում թիրախավորված շուկայի պահանջներին։

4. Դուք ունե՞ք տոկունություն ձեր ընկերության մարաթոնի տարբերակի համար, թե՞ դրա տևողությունը սպրինտին է նման։ 

Նախքան ստարտափ սկսելը, դուք պետք է կարողանաք պլանավորել գոնե մեկ տարվա բյուջեն՝ բացառելով որևէ եկամուտ։ Ենթադրենք, ձեր պրոդուկտի սպառումը չի հաջողվում իրականացնել 12-24 ամսում։ Ուստի դրա համար էլ պետք է ունենաք նախատեսված ռիսկերի վերլուծություն։

5. Արդյոք ընտանիքի անդամները, ներդրողները կամ բիզնես գործընկերները կցանկանան շարունակել աջակցությունը երկարատև չհաջողելու դեպքում։ 

Ինչպե՞ս այս մարդիկ կընդունեն ենթադրենք այն փաստը, որ գաղափարը կյանքի կոչելու համար ծասել եք ձեր բոլորը խնայողությունները, սակայն դեռևս հաջողություն չեք գրանցել։ Պատրա՞ստ են նրանք ձեր կողքին մնալ անգամ նման պայմաններում։

Աղբյուր