Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանից. մաս 4-րդ
Guides 14/01/2019 10:49

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի և պրոդուկտի վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ արտադրանքի իրացման հետ կապված որոշ կարևորագույն դիտարկումները։

Մաս չորրորդ. արտադրանքի ճիշտ իրացում

Իհարկե, ստարտափի հիմնադրի համար կարևոր մեկնարկային կետը լավ արտադրանք ստեղծելն է։ Բայց, դա չպետք է լինի միակ կետը, ինչին արժե սևեռել ողջ ուշադրությունը։ Շատ կարևոր է մտածել ընկերություն ստեղծելու մասին, որը և պետք է զբաղվի այդ արտադրանքը իրացնելու առաքելությամբ։ Ուստի, հատկանշական է, որ ստարտափի հիմնադիրը պետք է տիրապետի մենեջերին հատուկ ունակություններին։ Իհարկե, հիանալի կլիներ, երբ այլ մարդ կարողանար շատ լավ իրացնել ձեր իսկ արտադրանքը շուկայում ձեր փոխարեն։ Շատ ընկերությունների հիմնադիրներ, որոնք հիմա համարվում են ձախողած, մտածել են, որ մենեջերի գործառույթը պետք է վստահել այլ մարդու։

Պետք է հիշել, որ ընկերության հաղթանակի գրավականը հենց գործադիր տնօրենի ձեռքերում է։

Հենց նա է մշակում ընկերության հետագա քայլերի ռազմավարությունը։

Գործադիր տնօրենն է փորձում կանխատեսել աճի տեմպերը։

Եթե չկա աճ, ապա ստարտափը դոփում է տեղում կամ ձախողում է։

Գործադիր տնօրենը պետք է ընտրի այն չափանիշները, որոնք ընկերության աճի գրավականը կլինեն։

Ավելի հստակ լինելու համար, բերեմ ձեզ երկու օրինակ։

Հիմա արդեն միջազգային ճանաչում ունեցող «Airbnb» ընկերության հիմնադիրները ժամանակին մեծ կարևորություն էին տալիս աճի տեմպին։ Օրինակ՝ նրանք մշակել էին աճի վերաբերյալ գրաֆիկը, որը փակցրել էին սառնարանից սկսած մինչև սանհանգույցի հայելին։ Եվ շաբաթական կտրվածքով փորձում էին վերլուծել ու հասկանալ՝ հասել են արդյոք գրաֆիկում նախանշված քայլերին, թե՝ ոչ։

Մյուս օրինակը Մարկ Ցուկերբերգինն է։ Նա մի անգամ խոստովանել է, որ ֆեյսբուքի աճը արագացնելու նպատակով ստեղծվել է աճը վերլուծող և հետազոտող հատուկ թիմ։ Ու այս ամենի արդյունքում ֆեյսբուքում հնարավոր է դարձել կառավարել աճի տեմպերը։

Շատ կարևոր է հստակ նշել այն կետերը, որոնք որևէ կերպ խոչընդոտում են աճին տեմպին։ Այդ կետերը ամրագրելուց հետո անհրաժեշտ է աշխատանք տանել, որպեսզի դրանք հետագայում բացառվեն։

Երբ խոսում եք ձեր ընկերության աճի չափանիշների մասին, պետք  չէ տարվել սնափառ պատրանքներով։ Ենթադրենք, ուշադրություն դարձրեք ոչ միայն հաջողություններին, այլև՝ այն խոչընդոտներին, որոնք դանդաղեցնում են աճի տեմպը։

Եվ վերջապես, աճի չափանիշները թող լինեն հանդուգն, սակայն՝ երկրային ու կարողության սահմանների շրջանակում։

Շարունակելի…