Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանից. CEO՝ մաս 6-րդ
Guides 31/01/2019 12:27

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի, պրոդուկտի և արտադրանքի իրացման վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ ընկերության CEO-ի պարտականությունների մասին։

Մաս վեցերորդ. CEO

Ավելի վաղ նշել էի, որ գործադիր տնօրենի (CEO-խմբ.) աշխատանքի նկարագրում պետք է նշվի բոլորին ընդհանրացնող գործառույթ։ Վերջինիս նպատակը պետք է լինի ընկերության հաղթանակը։

Իհարկե, սա է ճշմարտությունը, սակայն ես կփորձեմ նաև բացել փակագծերը և անդարդառնալ այլ կարևոր գործառույթներին։

CEO-ն պետք է՝

– հստակ պատկերացում ունենա ընկերության տեսլականի և ռազմավարության մասին,

– բոլորին կարողանա ճիշտ ներկայացնել ընկերությունը,

– թիմը համալրի այնպիսի մասնագետներով, որոնց հմտությունները անհրաժեշտ են առաջնահերթ իր գիտելիքային բացերը լրացնելու համար,

– ներգրավել ֆինանսավորում,

– սահմանի կատարման որակի սանդղակը։

Ինչպես սկզբում եմ նշել, նրա աշխատանքը բավականին հագեցած է։ Նա պետք է կարողանա միշտ գտնվել ակտիվ ռեժիմում, հասանելի լինել, քանի որ ընկերության որոշումները կայացնում է հենց CEO-ն։

Քանի որ ամբողջ թիմի համար հենց գործադիր տնօրենն է պատասխանատու, նա նաև պետք է հստակ ներկայացնի ընկերության ռազմավարությունը և առաջնահերթությունները։ Եվ կարողանա արագ դրանք կյանքի կոչել։

Երբ ի հայտ են գալիս դժվարություններ, նա իրավունք չունի հանձնվել։ Նա պետք է ժպիտը դեմքին փորձի համոզել թիմին, որ ամեն բան կարելի է շտկել։

CEO-ն արդարանալու իրավունք չունի։ Իհարկե, հաճախակի մեզ թվում է, թե շատ բաներ անարդար է, և սկսում ենք ինքներս մեզ դրանով սփոփել։ Ենթադրենք, թիմին ասում ենք «նման բան չէր լինի, եթե ավելի շատ գումար լիներ» կամ «նման բան պատահեց, քանի որ ևս մեկ ինժեներ էր մեր գործին անհարժեշտ»։

Եթե խնդիր է առաջացել, կարելի է մեկ րոպե տխրել անարդարության պատճառով, ապա փորձել լուծում գտնել։

CEO-ն պետք է համառ լինի։ Նա իրավունք չունի շուտ հանձնվել և թողնել թիմը։ Եթե գործերը լավ չեն ընթանում, ապա պարզել է պետք դրա իրական պատճառը։

Նա նաև պետք է լինի լավատես։ Պետք է կարողանա իր թիմի անդամներին վարակել այն մտքով, որ էլ ավելի լավ ապագայում իրենց ընկերության դերը մեծ է լինելու։

Եվ վերջում, նշեմ մի սխալ, որն անում են գրեթե բոլոր գործադիր տնօրենները։ Նրանք փորձում են արդեն ճանաչված ոլորտներում առաջարկել լուծումներ։Օրինակ՝ շատերը ժամանակ են ծախսում PR, HR, մարքեթինգ ոլորտներում ՏՏ լուծումներ կիրառելու վրա։ Այնինչ՝ նրանք կարող են կենտրոնանալ նոր պրոդուկտի և լուծումների վրա։

Շարունակելի..