Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
3 պայման, որոնց պետք է ուշադրություն դարձնի ցանկացած ներդրող
Guides 04/02/2019 09:18

Հունվարի 31-ին GlobalAM ՀԿ-ի գրասենյակում Եվրոպայում հայտնի Startup Wise Guys-ի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն հանդիպեց հայ ներդրողների և ստարտափների հետ։

«StartHub»-ի հետ զրույցում նա անդրադարձավ այն երեք հիմնական նախապայմաններին, որոնց պետք է ուշադրություն դարձնի ցանկացած ներդրող նախքան ստարտափին ֆինանսավորում տրամադրելը։

«Առաջին հերթին պետք է հասկանալ, թե երբ է ներդրում կատարելու ճիշտ ժամանակը։

Ստարտափների հետ շփվելիս ներդրողը պետք է լինի պարզ ու անկեղծ՝ նշելով ներդրում կատարելու հստակ ժամկետները։

Անձամբ ես նախընտրում եմ անել ներդրում, երբ ստարատափն ունի գոնե եկամուտ։ Այսպիսով, բիզնես հրեշտակները պետք է հստակեցնեն իրենց ռազմավարությունը։

Ստարտափներն էլ պետք է ձգտեն ներգրավել ներդրում, երբ իրոք ունեն գումարի կարիք և բանակցություն վարելու հմտություններ։ Քանի որ դրան շատ մեծ ուշադրություն է դարձվում։ Ներդրում ներգրավելու իդեալական ժամանակն է, երբ ստարատափը գտնվում է MVP (minimum viable product-հեղ.) փուլում և ունի հաճախորդ։ Այս ամենը կհանդիսանա ապացույց, որ դուք ունեք հստակ պրոդուկտ, շուկա և աճելու հնարավորություն։

Երկրորդը, ներդրում տրամադրելու պայմաններն են։

Շատ ստարտափներ, շուկայում գերակա դիրք և երկամուտ ունենալու համար, պետք է ստանան առնվազն 3 կամ 4 փուլ ներդրում։ Եթե առաջին փուլի ներդրումը կազմում է ընկերության սեփական կապիտալի 10%-ից ավել, ենթադրվում է, որ հիմնադիրները մինչև 4 փուլ հասնելը կարող է ունենան ընկերության սեփական կապիտալի 50%-ի պակաս։ Նման պատկերը  շատ վատ կանդրադառնա նրանց հետագա գործունեության վրա։ Ասեմ ավելին՝ վենչուրային ֆոնդերը հրաժարվում են նման ստարտափների ֆինասավորելուց, քանի որ, ըստ նրանց, հիմնադիրներն այդքան էլ մոտիվացված չեն լինում նման դեպքերում։

Եվ, վերջապես, երրորդ պայմանը լավ հարաբերություններն են։ Իհարկե, առաջնայինը գումարն է, բայց պետք է հաշվի առնել, որ դուք նաև պետք է երկար ժամանակ աշխատեք ստարտափների հետ։ Որքան էլ որ լավը լինի պրոդուկտը կամ թիմը, եթե ներսում եղած մարդկանց դուք չեք հավանում, համագործակցությունը չի ստացվի։ Ես երբեք ներդրում չեմ անի այն ընկերությունում, որի անդամներին ատում եմ»։