Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Microsoft-ը թողարկել է առցանց անվտանգության թեմայով սեղանի խաղ
Guides 06/02/2019 09:05

Microsoft-ը թողարկել է երեխաներին առցանց անվտանգության կանոններին ծանոթացնող ինտերակտիվ խաղ: Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին Microsoft-ից։

Microsoft-ն անում է ամեն ինչ՝ կիբեր սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարելու համար։ Այդ իսկ պատճառով փետրվարի 5-ին ընկերությունը մշակել է ինտերակտիվ խաղ-ձեռնարկ, որի միջոցով տեղեկացնում է մարդկանց ցանցում պատասխանատու վարքի մասին:

Նման ձեռնարկ թողարկելու հիմք է հանդիսացել անցյալ տարվա վերջին ընկերության կողմից կիբեր անվտանգության թեմայով կատարված հետազոտությունը։ Հարցմանը մասկանցել է համացանցում 16,000 օգտատեր։ Արդյունքում պարզվել է, որ կիբեր հանցագործությունների զոհ ամենից շատ դառնում են երեխաները և դեռահասները։

Այդ է պատճառը, որ ընկերությունը որոշել է մշակել մի գործիք, որը պարզ և զվարճալի ձևով կպատմի երիտասարդներին ինտերնետում անվտանգ վարքի անհրաժեշտության մասին:

Այսպիսով, ընկերությունը գործարկեց ինտերակտիվ Chatterbox խաղ-ձեռնարկը։

Այն իրենից ներկայացնում է օգտակար խորհուրդներով քարտեր, որը նախատեսված է որպես սեղանի խաղ։ Խաղի միջոցով օգտատերերը տեղեկանում են ցանցում ճիշտ վարքագծի կանոններին։ Օրինակ՝ ստեղծել առանձին գաղտնաբառեր՝ տարբեր հաշվեհամարների համար, անծանոթ մարդկանց ընկերության հարցումը չընդունել, չանցնել անծանոթ հղումներով, պարբերաբար թարմացնել հակավիրուսային ծրագրերը և այլն։

Այս քարտերի միջոցով ուսուցիչները և ծնողները կկարողանան երեխաներին և դեռահասներին ներկայացնել համացանցում անվտանգության կանոնները։

Լուսանկարը և տեսանյութը՝ Microsoft