Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի համահիմնադիր Փոլ Գրեմից
Guides 07/02/2019 10:21

«Y Combinator» վենչուրային ֆոնդը, որը ՏՏ ոլորտում աշխատող փոքր ընկերությունների համար գործում է բիզնես ինկուբատորի ձևաչափով, հիմնվել է 2005 թվականի ձմռանը՝ մի խումբ ներդրողների կողմից։

Համահիմնադիրներից մեկը՝ Փոլ Գրեմը (Paul Graham-խմբ.), աշխատելով մեծ թվով ստարտափների հիմնադիրների հետ, գրի է առել այն մտքերն ու խորհուրդները, որոնք երիտասարդ ձեռնարկատերերին կօգնեն ճիշտ ներդրումներ ներգրավելու հարցում։

Հոդվածներից մեկը նա նվիրել է ֆինանսավորում ներգրավելու թեմային, որտեղ անդրադարձել է ներդրումային փուլերին, ներդրողներին և անփորձ հիմնադիրների սխալներին։

«StartHub»-ը կներկայացնի այդ աշխատանքից որոշ կարևոր հատվածներ։

Մաս III. Նախապես ճանաչեք ներդրողներին

Մինչև ներդրողների առջև ելույթ ունենալը խնդրեք, որ ներկայացնեն ձեզ նրանց նախապես։

Օրինակ՝ դուք պետք է շուտով ներկայացնեք ձեր պրոդուկտը մի խումբ ներդրողների, բայց նրանցից ոչ ոք ձեզ ծանոթ չէ, դա կարող է ելույթի ձախողման պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով խնդրեք այն մարդկանց, ովքեր ունեն որևէ կապ տվյալ ներդրողների հետ, ծանոթացնել ձեզ։ Այսպիսով, թե՛ դուք կիմանաք՝ ինչպես կազմակերպել ելույթը, թե՛ ներդրողները նախապես ծանոթ կլինեն ձեր գաղափարին։

Կան բաներ, սակայն, որոնք պետք է հաշվի առնեք մինչ ծանոթանալը։ Ոչ բոլոր տարբերակներն են այս դեպքում աշխատող։ Օրինակ՝ եթե դուք ծանոթացել եք մեկ ներդրողի հետ, ու վերջինս հետաքրքրված է ձեր պրոդուկտով, խնդրեք, որ նա ձեզ մնացածին էլ ներկայացնի։ Կամ, կարող եք դիմել այն ընկերության հիմնադիրներին, որոնց ստարտափում տվյալ մարդիկ ներդրում են արել։ Կա մեկ տարբերակ ևս՝ դուք կարող եք կապ հաստատել ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող համայնքի ներկայացուցիչների հետ։ Օրինակ՝ լրագրողների։

Կարելի է նաև գտնել ներդրողների մասին տեղեկատվություն AngelList, FundersClub և WeFunder կայքերում։

Ստարտափներին խորհուրդ ենք տալիս նման կայքերին վերաբերվել որպես ներդրողներ ներգրավման լրացուցիչ աղբյուր։ Նախևառաջ, ընդունեք ֆինանսավորում այն մարդկանցից, որոնց դուք եք գտել։ Որպես կանոն, նման ներդրողներն ավելի վստահելի են։

Յուրաքանչյուր պատասխան ընդունեք որպես մերժում մինչև ձեզ հստակ «այո» չասեն։

Եթե ներդրողը հստակ այո չի ասում, ուրեմն պատրաստ չէ ներդրման։

Ինչպես նշեցի, ներդրողներին շահավետ է ժամանակ ձգել։ Իրականում նրանք ապակողմնորոշում են ձեզ: Նրանք ձևացնում են, որ շուտով ձեզ հետ գործարք են կնքելու, բայց այդպես միայն փորձում են ժամանակ շահել՝ մերժելու համար։ Ներդրողները հույս ունեն, որ այսպես ապագայում ներդրումներ կատարելու հնարավորությունը կունենան, եթե այս պահին ֆինանսավորելու ցանկություն չունեն։

Միևնույն ժամանակ, ոչ բոլոր ներդրողներին պետք է հավասար ուշադրություն դարձնել․ ոմանք ավելի հեռանկարային են, քան մյուսները:

Օպտիմալ լուծումը կլինի երկխոսություն իրականացնել բոլոր հետաքրքրված ներդրողների հետ զուգահեռ՝ նախապատվությունը տալով ավելի խոստումնալից առաջարկներին։