Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ․ 10 տերմին, որոնք պետք է իմանա յուրաքանչուր ստարտափ
Guides 18/02/2019 12:56

Ստարտափների զարգացմանը զուգընթաց ի հայտ են գալիս նոր բիզնես երևույթներ, ներդրումների գրավման և ներդրողների հետ ֆինանսական հարաբերությունների կարգավորման նոր մեխանիզմներ: Ստարտափի համար կարևոր է հետևել այդ բոլոր զարգացումներին և իմանալ ժամանակակից բոլոր ստարտափային տերմինները։ Ստորև ներկայացնում ենք 10 ֆինանսական տերմին, որոնք առավել հաճախ են օգտագործվում «ստարտափային» աշխարհում:

Acqui-hire / Երբ ներդրողը գնում է ստարտափային բիզնես, որն առանձնապես հաջողակ չէ, բայց ունի շատ լավ պատրաստված և տաղանդավոր թիմ: Այս գործարքն իր տեսակով բնութագրվում է որպես ինտելեկտուալ կապիտալի ձեռքբերում:

Angel investor (Հրեշտակ ներդրող) / Անհատ, ով ներդնում է իր ֆինանսական միջոցները ստարտափի սաղմնային փուլում՝ ընկերության սեփական կապիտալում մասնաբաժին ունենալու դիմաց: Հրեշտակ ներդրողը կարող է լինել հարուստ գործարար կամ ուղղակի ընկեր, ընտանիքի անդամ, ով ցանկանում է օգնել հիանալի բիզնես-գաղափարի իրագործմանը: Հրեշտակ ներդրողն, ի տարբերություն վենչուրային ներդրողի, ներդրում է ավելի փոքր գումար:

Burn rate / «Այրման արագություն» / Կանխիկ գումարն է, որը ստարտափն ամսական օգտագործում է կապիտալի մասով: Այն նույնն է, ինչ բացասական դրամական հոսքերը, որը ցույց է տալիս, թե որքան արագ է ընկերությունն օգտագործում իր բաժնետիրական կապիտալը: Եթե ստարտափը մոտ է աժնետիրական կապիտալի «սպառմանը», ապա պետք է սկսի աշխատել շահույթով կամ փնտրի նոր ֆինանսավորում: Հակառակ դեպքում, ստարտափը «կփակվի»:

Convertible note (փոխարկելիության հայտագիր) / Ամրագրում է, թե որքան է կազմում ընկերությունում տոկոսային բաժնեմասը: Ստարտափները նախընտրում են կազմել այս փաստաթուղթը, երբ ցանկանում են գրավել հրեշտակ ներդրողների՝ առանց իրականացնելու ընկերության գնահատում:

Disrupt/disruptive (բեկել/բեկումնային) / Էժան և համեմատաբար ավելի ցածր որակով արտադրանքի վաճառք, որն ի սկզբանե նախատեսված է քիչ եկամուտ ունեցող սպառողների համար, բայց ի վերջո ծածկում է տնտեսության մի ամբողջ ոլորտ: Այսօր ստարտափների շրջանում «բեկումնային» բառը դարձել է այն միջոցը, որով բնութագրվում է այն արտադրանքը կամ տեխնոլոգիան, որը կարող է փոխել շուկան:

Exit strategy (Ելքի ռազմավարություն) / Կանխորոշում է այն ճանապարհը, որով նախատեսվում է հետ բերել ստարտափում ներդրված գումարները: Սա ևս մեկ տարբերակ է սահմանելու ընկերության հետ կապված ապագա պլանները, մասնավորապես՝ ընկերությունը վաճառվելու է, միանալու է այլ ընկերության, գնալու է արժեթղթերի առաջնային տեղաբաշխման, թե ընտրելու է այլ ուղի:

Going public (գնային առաջնային հրապարակման) / Արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը (IPO) ֆինանսավորում գրավելու տարբերակ է, որը ենթադրում է ընկերության արժեթղթերի հրապարակային վաճառք: IPO-ն կարող է բերել մեծ գումարներ, բայց և կարող է լինել շատ ծախսատար, քանի որ գործընթացը կազմակերպվում է ներդրումային բանկերի կողմից, իսկ ընկերության գնահատումը կատարում են անկախ վերլուծաբանները:

Nondisclosure agreement, NDA (Չբացահայտման համաձայնագիր) / Իրավաբանական փաստաթուղթ, որը պաշտպանում է ստարտափի բիզնես-գաղտնիքները և պարտավորեցնում է ստարտափի թիմի անդամին փոխահուցել վնասները, եթե իր պատճառով տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք:

Venture capitalist,VC (վենչուրային կապիտալիստ) / Անհատ, ով գումարներ է ներդնում տարբեր բիզնեսներում՝ այդ ընկերությունների բաժնեմաս ստանալու դիմաց: Վենչուրային կապիտալիսները սովորաբար իրենց ներդրումներն ուղղում են այն ստարտափերի ֆինանսավորմանը, որոնք արդեն դուրս են եկել սաղմնային փուլից: Ներդրվող գումարը սովորաբար կազմում է առնվազն $2 մլն:

Vesting / Այն ժամանակացույցն է, որը սահմանում է, թե ստարտափի հիմնադիրներն ու աշխատողները որքան պետք է մնան ընկերությունում՝ նախքան իրենց բաժնեմասն ընկերությունում ստանալը,  և օգնում է ապահովել բիզնես-հավատարմություն կոնկրետ ժամանակահատվածի համար: