Դեկտեմբեր, 2021
December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Խմբային դինամիկան ստարտափներում. 7 կետ, որ պետք է իմանա ցանկացած հիմնադիր
Guides 15/03/2019 06:40

Founder Institute Yerevan-ը հրապարակել է դրամաշնորհային ֆինանսավորման խորհրդատու Ռոն Ֆլավինի հեղինակած նյութը ստարտափների խմբային դինամիկայի մասին։

Ստարտափների խմբային դինամիկան կարող է նոր ընկերությանը կամ հասցնել բարձունքների կամ տպավորիչ պայթյուն առաջացնել: Չնայած, որ շատ ստարտափներ ստեղծվում են 1 հիմնադրի կողմից, ցանկանալով հասնել նպատակային աճին, երբեմն անհրաժեշտ է լինում ներգրավել մեկ կամ մի քանի համահիմնադիրների, խորհրդատուների և/ կամ խորհրդի անդամների: Որքան շատ մարդիկ են հավաքվում, ստարտափների դինամիկան դառնում է ավելի կարևոր և ազդեցիկ:

Այս գրառման մեջ ներկայացվում են ստարտափների խմբային դինամիկայի հիմնական ասպեկտները և ներկայացվում են առաջարկներ սոցիալական հարաբերությունների կառավարման ոլորտում, որպեսզի ստարտափների միջավայրում դրանք դառնան ակտիվ, այլ ոչ թե պարտավորություն:

Ստարտափների աշխարհում և կյանքում ևս, սոցիալական հարաբերությունները կարող են կամ թեթևացնել, կամ խանգարել ձեզ հասնելու կատարելության և նպատակների իրականացման։ Իրականում, թեև դրանց շատ են աչքաթող անում, միջմարդկային շփման լավ ունակությունները և բարդ խմբային դինամիկայի իմացությունը կարող են հանգեցնել ստարտափներում անգնահատելի հաջողությունների։

Լայն իմաստով, միջանձնային հմտությունները վերաբերում են մեզ և մեր շրջապատող աշխարհի խորն ընկալմանը, արդյունավետորեն խոսելու և լսելու կարողությանը, ինչպես նաև դրական և արդյունավետ հարաբերություններ կառուցելուն՝ նպաստող ստարտափներում խմբերի դինամիկայի առողջ զարգացմանը:

Անառողջ խմբային դինամիկայի ազդակները ստարտափներում

Անառողջ խմբային դինամիկա ունեցող ստարտափներում ամեն ինչ ձախողվում է։ Ավելին, անառողջ խմբային դինամիկաները կարող են ստեղծել թունավոր աշխատանքային մթնոլորտ, ինչը ստարտափների ձախողման պատճառ է հանդիսանում։

Ստարտափներում անառողջ խմբի դինամիկայի դասական նշանները ներառում են.

– Խանդ

– Տեղեկատվություն պահում

– Ներքին մրցակցություն, որն անձնական «հաղթանակը» ստարտափի հետաքրքրություններից վեր է դասում

– Դավաճանական քննադատություններ

– Կոնֆլիկտներ և վեճեր

– Վատ որոշումների ընդունում

– Տաղանդներին գրավելու և պահելու անկարողություն և այլն

Սակայն առողջ խմբային դինամիկա ունեցող ստարտափներում ճիշտ է հակառակը։ Թիմի անդամները՝ փոխադարձ հարգանքով, միասին աշխատում են ստարտափն առաջխաղացնելու համար։ Երբ կոնֆլիկտներ են առաջանում, դրանք հեշտությամբ լուծվում են, առանց վեճերի և վրդովմունքի։ Առողջ խմբերի դինամիկայի այս տեսակը կարող է օգնել ստարտափներին հաջողության հասնել:

Ինչպես բարելավել խմբային դինամիկան ստարտափներում

– Իմացիր քո իրավունքները. Ստարտափներում խմբային դինամիկան կարող է բարդ լինել, սակայն երբեք փալաս մի եղեք։ Անկախ շրջակա միջավայրից, երբեք թույլ մի տվեք ուրիշներին խախտել ձեր իրավունքները։ Դա ենթադրում է չհանդուրժել բանավոր, ֆիզիկական կամ սեռական բռնությունը։ Երբ ինչ-որ մեկի վարքագիծը խախտում է ձեր իրավունքները, դուք պետք է խոսեք հանգիստ, պրոֆեսիոնալ, բայց և հստակ կերպով։ Նմանապես դուք պետք է հարգեք ձեր դիմաացինի իրավունքները։

– «Ներկա» եղեք լսելիս. Ցավոք, լսելու արվեստը, կարծես, մահանում է դանդաղ, ցավալի մահով: Խմբի առողջ դինամիկան պահպանելու համար կարևոր է, որ դուք բոլորդ իսկապես լսեք միմյանց: Ձեր ամբողջ ուշադրությունը հատկացրեք դիմացինին՝ երազելու կամ ձեր խոսքը պլանավորելու փոխարեն: Սովորեք ակտիվ լսող լինել՝ ստեղծելով տեսողական կոնտակտ և հասկանալով դիմացինի խոսքը: Կարող եք նաև ամփոփել դիմացինի խոսքը՝ ձեր կարծիքը փոխանցելու համար: Լավ ունկնդիրները ուժեղ ստարտափ առաջնորդներ են:

– Մի ձևացրեք, թե կարողանում եք մտքեր կարդալ. Գուշակելու փոխարեն (որն անխուսափելիորեն սխալ է), պարզապես հարցնեք մարդկանց, թե ինչ են նրանք մտածում, զգում կամ ակնկալում: Եվ երբեք մի ենթադրեք, թե ինչ է մտածում դիմացինը: Դա ստարտափներում անպայմանորեն կդադարեցնի խմբային դինամիկան։ Նմանապես, ուրիշներին էլ մի ստիպեք կռահել, թե ինչ եք մտածում կամ զգում: Եղեք հստակ և մշտապես պահեք բաց հաղորդակցման հնարավորություն։

– Քննարկեք խնդիրները անմիջապես դրանց ծագելուց հետո. Երբեք թույլ մի տվեք, որ խնդիրներն ու դժգոհությունները կուտակվեն, դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Որքան էլ դժվար լինի, խնդիրները պետք է լուծել հնարավորինս շուտ։ Եթե դուք տխուր կամ բարկացած եք, փոքրիկ դադար վերցրեք նույնիսկ (1 ամբողջ օր)՝ հանգստանալու և մտքերը վերանայելու համար, այնուհետև արտահայտեք, թե ի՞նչ եք զգում, և ի՞նչն եք ուզում փոխել։ Այս մոտեցումը կարող է արագ լուծել ցանկացած թյուրիմացություն, և ամեն ինչ իր տեղը գցել։ Խնդիրների մասին դժգոհությամբ լռելը դեռևս երբեք չի եղել վերջիններիս լուծելու լավագույն տարբերակը։

– Քննադատեք վարքը, ոչ թե անձը. Միջանձնային հակամարտությունների ժամանակների ժամանակ սովորություն ունենք հարձակվել մյուսի «անձ»-ի վրա: Ստարտափներում դրական խմբի դինամիկան պահպանելու համար դա երբեք չպետք է տեղի ունենա: Մեկ այլ անձի վրա բառացիորեն հարձակվելու փոխարեն, ավելի արդյունավետ մոտեցում կլինի, ասել, – «Ես վիրավորվեցի, երբ դու ամբողջ թիմի մոտ իմ մասին այդպիսի բան ասացիր։ Դա քո՞ մտադրությունն էր։ Եվ հնարավորինս կոնկրետ եղեք՝ խուսափելով ընդհանրացումներից, ինչպիսիք են` «Դու երբեք…» կամ «Դու միշտ. . . »:

– Միշտ ձգտեք լինել արդար. Եթե ցանկանում եք, որ ձեր ստարտափը հաջողվի, ապա կարևոր է, որ հիմնադիրները, համահիմնադիրները, խորհրդատուները և այլ թիմի հիմնական անդամներ հրաժարվեն միշտ ճիշտ լինելու կամ իրենց ցանկություններն առաջ տանելու մտքից: Տարաձայնությունների առաջացման դեպքում փնտրեք փոխզիջման ճանապարհ, և մտածեք, թե ինչն է լավագույն միջոցը ստարտափների ապագա հաջողության համար: Երբ անձինք կամ գաղափարները բախվում են, հարցրեք «Ո՞րն է արդար և ողջամիտ բոլոր կողմերի համար, և ավելի կարևոր է, թե ո՞րն է մեր ստարտափի լավագույն շահը»: Նպատակն է միասին աշխատել` լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք համապատասխանում են բոլորիին՝ պահպանելով մինչ այդ կազմակերպության հաջողությունները: Խուսափեք ճիշտ-սխալ, ամեն ինչ կամ ոչինչ, լավ-վատ ծայրահեղություններից:

– Կազմեք պլան՝ տարակարծությունների կառավարման համար. Ցանկացած թիմում անխուսափելի են տարաձայնությունները։ Արագ աճող ստարտափի մշտապես փոփոխվող սթրեսային իրավիճակների պայմաններում, կոնֆլիկտներ կարող են առաջանալ ամեն օր։

Առանց տարաձայնությունների և կոնֆլիկտների կառավարման հիմքի, ստարտափներում խմբային դինամիկան կարող է թունավոր դառնալ։ Ահա թե ինչու է կարևոր հիմնախնդիրների լուծման համար հիմք ստեղծել մինչև խնդիրների առաջանալը, և ոչ թե դրանից հետո, երբ արդեն շատ ուշ է։ Համացանցում հասանելի են կոնֆլիկտների լուծման տասնյակ եղանակներ։

Օրինակ, հենքերը հասանելի են այն կազմակերպություններին, ինչպիսիք են American Management Association-ը, Founder Institute-ը և, իհարկե, շատ ուրիշներ: Համատեղ քննարկեք այն սկզբունքները, որոնք ամենաշատն են համապատասխանում ձեր ստարտափին և, որ ավելի կարևոր է, անընդհատ օգտագործեք այն:

Ուժեղ, առողջ խմբային դինամիկան ստարտափներում պատահաբար չի հայտնվում։ Ավելին, այն պահանջում է պլանավորում, ջանքերի գործադրում և պրակտիկա։ Սկզբնական փուլում հիմնադիրներն ու համահիմնադիրները պետք է ձևավորեն այնպիսի կառուցվածք, որն ապահովում է հակամարտության արդյունավետ և արդարացի լուծում՝ սևեռվելով վերը նշված վեց կետերի վրա: