Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ինչպե՞ս է աշխատում ստարտափ-ֆինանսավորումը
Guides 27/03/2019 16:55

Adioma-ն իր բլոգում ներկայացնում է ստարտափների ֆինանսավորմանը վերաբերող գործընթացների բացատրությունը՝ ինֆոգրաֆիկ եղանակով:

Արտաքին աղբյուրներից ֆինանսավորում գտնելը ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պարտադիր պայման չէ: Ֆինանսավորումը կարող է լինել նաև սեփական խնայողությունների հաշվին: MailChimp և AirBnB հայտնի ընկերությունները, մինչ ներդրումային ֆինանսավորման դիմելը, կիրառել են հենց այս տարբերակը:

Ամեն անգամ ֆինանսավորում ստանալն իրենից ենթադրում է ընկերության մի մասի հանձնում ֆինանսավորողին: Եվ յուրաքանչյուրն, ով ֆինանսավորում է տրամադրում, դառնում է համասեփականատեր:

Մասերի բաժանում

Հավասարության հիմքում ընկած է բաժանման գաղափարը: Գործունեության սկզբում ընկերությունն ունենում է փոքր չափսեր, սակայն արտաքին ֆինանսավորում ստանալով՝ մեծանում է, և ի հայտ են գալիս նոր համասեփականատերեր: Սակայն այս դեպքում հիմնադրի մասնաբաժինն ավելի մեծ է լինում, քան մինչ ֆինանսավորում ստանալը:

Երբ հրապարակայնացավ Google-ը, Լարիին և Սերգեյին էր պատկանում ընկերության ընդամենը 15-ական տոկոս: Սակայն դա իրապես մեծ ընկերության 15 տոկոսն էր:

Ֆինանսավորման փուլեր

-Գաղափարի փուլ. 

Նորարարը համոզվում է, որ իր շատ ու շատ գաղափարներից սա հենց այն մեկն է, որը պետք է հաջողի: Սկսում է աշխատել, և՝ արժեք ստեղծել:

-Համահիմնադրի փուլ.

Գիտակցելով մեկ այլ մարդու հմտությունների անհրաժեշտությունը, ստարտափի հիմնադիրը սկսում է փնտրել համահիմնարի, ով խելացի և էնտուզիազմով լի է, և կարող է հավելյալ արժեք բերել կազմակերպությանը:

Տեղի է ունենում աշխատանքի և, հետևաբար, մասնաբաժինների հավասար բաժանում համահիմնադիրների միջև: Իրական գործընկերությունը հիմնված է հարգանքի, իսկ հարգանքն՝ արդարության վրա: 

Շուտով համահիմնադիրները ֆինանսավորման կարիք զգալով, ցանկանում են դիմել վենչուրային կապիտալիստներին, սակայն, արտադրանքի նախատիպի բացակայությունը նրանց հետ է պահում այդ քայլից:

-Ընտանիք և ընկերներ.

Ո՞վ կարող է գումար տրամադրել՝

-Հավատարմագրված ներդրողները- մարդիկ, ովքեր իրենց բանկային հաշվին ունեն 1մլն դոլար, կամ տարեկան աշխատում են 200.000 դոլար: Նրանք ներդրողներ են, ովքեր ունեն բավականաչափ ունակություններ՝ հասկանալու, արդյո՞ք պետք է ներդնել ռիսկային բիզնեսում, թե՝ ոչ:

-Ընտանիքը և ընկերները- այս դեպքում ընկերության 5 տոկոսի դիմաց կարելի է ստանալ 15.000 դոլար կանխիկ, և սկսել նախատիպի պատրաստման աշխատանքները:

Ընկերության գրանցում

Ընկերությունը կարելի է գրանցել LegalZoom առցանց ծառայության միջոցով (400$), կամ՝ դիմելով իրավաբան ընկերների օգնությանը(0$ -$ 2,000):

Բիզնես հրեշտակներ

Նախատիպի պատրաստման աշխատանքների ավարտից հետո ստարտափին անհրաժեշտ ֆինանավորումը կարող են տրամադրել.

-Ինկուբատորները, էքսկուբատորները, աքսելերատորները-հաճախ տրամադրում են կանխիկ գումար(մոտ 25.000$), աշխատանքային տարածք և խորհրդատուներ

-Բիզնես հրեշտակները- սովորաբար տրամադրում են մեծ չափի ֆինանսավորում, համապատասխանաբար ընկերության մեծ մասնաբաժնի դիմաց (2013-ին միջին ֆինանսավորումը կազմել է 600.000$):

Մեծ քանակով ներդրումների առկայությունը կարող է կազմակերպությանը դուրս բերել վերահսկողությունից, ուստի ընդունել ներդրումներ պետք է միայն այն ժամանակ, երբ դրանք անհրաժեշտ են:

Վենչուրային կապիտալիստներ

Նախատիպի հաջողությունը գրանցելուց հետո, ժամանակն է գալիս դիմելու վենչուրային կապիտալիստներին՝ ֆինանսավորում ստանալու նպատակով(մոտ 500.000$):

Հրապարակայնացում

Կարելի է առանձնացնել հրապարակայնացման 2 հիմնական պատճառ.

-Գումար հավաքելու միջոց՝ բաժնետոմսերի վաճառքի շնորհիվ

-Հաստատում կառավարության կողմից

Ստարտափի սկզբնական փուլի աշխատողներ

Այն մարդիկ են, ովքեր ներդրումներ են կատարում ստարտափի դեռևս սկզբնական փուլում՝ հաշվի առնելով, որ այն կարող է ձախողվել: Առաջին փորձնական վաճառքը նրանց կանխիկի ստացման օրն է: