Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանից. մաս յոթերորդ
Guides 07/04/2019 14:55

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի, պրոդուկտի, արտադրանքի իրացման և տնօրենի պարտականությունների վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ աշխատանքի ընդունման եւ կառավարման մասին մտորումները։

Մաս յոթերորդ․ աշխատանքի ընդունում և կառավարում

Աշխատանքի ընդունելու պահը կարևորագույն խնդիրներից է և համարվում է լավ ընկերություն ստեղծելու բանալին։

Իմ առաջին խորհուրդն է՝ մի արեք դա։ Ամենահաջողակ ընկերությունները, որոնց հետ մենք աշխատել ենք YC-ում բավականին երկար ժամանակ են սպասել, մինչև սկսել են մարդկանց աշխատանքի ընդունել։ Աշխատակից ունենալը թանկ հաճույք է։ Աշխատակազմը ավելացնում է կազմակերպչական հարցերում բարդություններ և հավելյալ ծախսեր։ Կան բաներ, որ դուք կարող եք ասել ընկերության համահիմնադիրներին, ինչը չեք անի սենյակում, որտեղ ուրիշ աշխատակիցներ են նստած։ Աշխատակիցները նաև իներցիա են ավելացնում. ավելի դժվար է դառնում ուղղություն փոխելը թիմում մեծ թվով մարդկանց հետ։

Լավագույն մանսագետները շատ հնարավորություններ ունեն: Եթե դուք ոչինչ չունեք, նրանց աշխատանքի հրավիրելը դժվար է: Այն ժամանակ, երբ դուք սկսեք լինել լավը, հենց նրանք կցանկանան միանալ ձեզ:

Պատրաստ եղեք գնալ այն մարդկանց հետևից, ում, ձեր կարծիքով, դուք գտնել չեք կարող։ Հիշեք, որ այն մարդիկ, ում դուք ցանկանում եք աշխատանքի հրավիրել, կարող են, ցանկության դեպքում, իրենց սեփական ընկերությունները հիմնել։

Մի գնացեք կոմպրոմիսի այն հարցում, թե ինչպիսի մասնագետ եք ընտրում։ Բոլորն էլ դրա մասին գիտեն, բայց մեծ անհրաժեշտության դեպքում ինչ-որ պահի զիջման են գնում։ Լինում են դեպքեր, երբ դա կործանում է ընկերությունը։ Եթե դուք սկսեք աշխատանքի վերցնել միջակ մասնագետների, ապա ապագայում միջին մակարդակը չի բարձրանա։ Լսեք ձեր ինտուիցիային։ Եթե ունեք որևէ կասկածներ, ապա պատասխանը “ոչ” է։   

Մի վերցրեք աշխատանքի անընդհատ բացասական տրամադրված մարդկանց։ Նրանք չեն համապատասխանում վաղ փուլում գտնվող ստարտափի կարիքներին․ երբ ողջ աշխարհը ամեն օր կանխատեսում է ձեր վախճանը, ընկերությունը պետք է համախմբվի, որպեսզի ապացուցի հակառակը։

Գնահատեք ունակությունները ավելի շատ, քան փորձը։ Ման եկեք “հում” ինտելլեկտ և ձեռքբերումներով լի ցուցակ։ Ման եկեք այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ դուր են գալիս․ դուք շատ ժամանակ եք միասին անցկացնելու, հաճախ լարված իրավիճակներում։

Փորձեք այնպես անել, որ բոլորը մեկ գրասենյակում լինեն։ Ինչ-ինչ պատճառներով ստարտափերը միշտ գնում են փողզիջումների։ Բայց համարյա բոլոր ամենահաջողակ ստարտափերը սկսել են աշխատելով բոլորը միասին։ Ես կարծում եմ, որ տնից աշխատանքը կարող է լավ պրակտիկա լինել մեծ ընկերությունների համար, բայց դա հաջողության գրավական չէ սկսնակ ընկերությունների համար։ 

Եվ իհարկե, եթե ցանկանում եք ինչ-որ մեկին գործից հանել, ապա արեք դա շատ արագ։ Բոլորը գիտեն սրա մասին, բայց ոչ ոք դա չի անում։ Բացի դրանից հեռացրեք գործից այն մարդկանց, ովքեր “թունավորում” են միջավայրը, չնայած այն փաստին, թե որքան լավ մասնագետ են նրանք։ 

Շարունակելի․․․