Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանից. մաս ութերորդ
Guides 11/04/2019 07:06

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի, պրոդուկտի, արտադրանքի իրացման, տնօրենի պարտականությունների և կառավարման վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ մրցակիցների մասին մտորումները։

Մաս ութերորդ․ մրցակիցներ

Մի քանի խոսք մրցակիցների մասին։ Նորեկները, ովքեր ստարտափներ են հիմնում, մտածում են, որ հենց մրցակիցներն են սպանում ստարտափների 99%-ը։ Բայց այդ 99%-ը իրականում մահանում են ինքնասպանությունից, ոչ թե, քանի որ նրանց ինչ-որ մեկը սպանում է։ Այսպիսի մտորումների տեղը կարելի է անհանգստանալ ձեր ներքին խնդիրների մասին։ Եթե դուք ձախողվեք, դա, ամենայն հավանականությամբ, կլինի այն պատճառով, որ դուք չեք կարողացել լավ պրոդուկտ ստեղծել կամ լավ ընկերություն հիմնադրել։

Ժամանակի 99%-ը դուք պետք է արհամարհեք մրցակիցներին։ Հատկապես արհամարհեք նրանց, եթե նրանք մեծ գումարներ են հավաքում կամ աղմուկ են բարձրացնում մամուլում։ Մի անհանգստացեք մրցակիցների հարցով, մինչ այն պահը, երբ նրանք չեն հաղթի ձեզ իրական պրոդուկտով։ Մամլո հաղորդագրություններ գրելը ավելի հեշտ է, քան կոդ, և ավելի հեշտ է քան լավ պրոդուկտի ստեղծումը։ Ինչպես ասել է Հենրի Ֆորդը․ «Մրցակիցը, որից պետք է վախենալ, նա է, ով երբեք չի անհանգստանում քո գույության մասին, այլև անընդհատ զբաղված է սեփական բիզնեսը ավելի լավը սարքելով»։

Յուրաքանչյուր մեծ ընկերություն բախվել է ամենաահավոր մրցակցային վտանգների հետ, քան նրանք, որոնց հետ հիմա բախվում եք դուք, այն ժամանակ երբ նրանք դեռ փոքր են եղել, բայց բոլորը լավ դուրս են եկել իրավիճակից։ Միշտ կա հակադարձ քայլ։

Շարունակելի․․․