Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանից. մաս տասերորդ
Guides 22/04/2019 11:49

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի, պրոդուկտի, արտադրանքի իրացման, տնօրենի պարտականությունների, կառավարման, մրցակիցների և գումարի վաստակման վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ դրամահավաքների մասին մտորումները։

Մաս տասերորդ․ դրամահավաք

Ստարտափերի մեծամասնությունը ինչ-որ պահի գումար են հավաքում։

Դուք պետք է գումար հավաքեք այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է կամ երբ դա հնարավոր է  լավ պայմաններով: Մի մոռացեք խնայող լինելու մասին և զգուշացեք այն պահից, երբ սկսեք ձեր առջև եկած խնդիրները լուծել, նրանց վրա փող գցելով: Բավականաչափ գումար չունենալը իհարկե վատ է, բայց շատ գումար ունենալը վատ է գրեթե բոլոր դեպքերում:

Հաջողությամբ փող հավաքելու գաղտնիքը կայանում է լավ ընկերություն ունենալու մեջ: Ներդրողները փնտրում են այնպիսի ընկերություններ, որոնք իսկապես հաջողված են լինելու և աճելու են ավելի արագ արտաքին կապիտալի շնորհիվ, չնայած այն փաստին ներդրումներ կկատարվեն նրանց մեջ, թե ոչ: «Իսկապես հաջողված» բառակապակցույթունը շատ կարևոր է, քանի որ ներդրողների եկամուտը «գալիս է» հենց մեծ հաջողությունների դեպքում։ Եթե ներդրողը կարծում է, որ դուք ունեք 10 միլիոն դոլար արժողությամբ ընկերության ստեղծման 100 տոկոսանոց հնարավորություն, բայց ոչ մի հնարավորություն ստեղծելու ավելի մեծ  ընկերություն, նա հավանաբար ներդնում չի կատարի: Միշտ փորձեք բացատրել, թե ինչու դուք կարող եք մեծ հաջողության հասնել:

Ներդրողները ունեն 2 մտավախություն․ որ նրանք չեն նկատի և բաց կթողեն հաջորդ Google-ը, կամ գումար կկորցնեն ինչ-որ ընկերության վրա, որը ռետրոսպեկտիվայում իրենից ակնհայտ հիմարություն է ներկայացնում: (Լավագույն ընկերությունների դեպքում նրանք վախենում են 2 այս դեպքերից միաժամանակ)։

Փորձել գումար հավաքել, երբ ձեր ընկերությունը այդքան էլ լավ վիճակում չէ, որպեսզի կապիտալ ներգրավվի՝ վատ միտք է: Անտեղի կիջնի ձեր և ձեր ընկերության հեղինակությունը և ծախսած ժամանակը:

Մի հուսահատվեք, եթե դուք բոլոր ուժերով փորձում եք գումար հավաքել: Լավագույն ընկերություններից շատերը պայքարել են դրա հետ, քանի որ այդպիսի ընկերությունները հաճախ սկզբում «վատ տեսք ունեն» (և գրեթե միշտ ոչ նորաձև): Երբ ներդրողները ձեզ ասում են «ոչ», հավատացեք այդ «ոչ»-ին, բայց ոչ այն պատճառին, որը նրանք ձեզ հայտնում են մերժելուց: Եվ հիշեք, որ «այո»-ից բացի ամենինչ «ոչ» է։ Ներդրողները ունեն հիանալի ունակություն, որի ժամանակ «ոչ»-ը հնչում է ինչպես «գուցե այո»:

Անհրաժեշտ է դրամահավաքի մասին զուգահեռաբար մի քանի հոգու հետ խոսակցություններ ունենալ: Ներդրողներին գործել ստիպելու միջոցներից մեկն է՝ վախեցնելը, որ ուրիշ ներդրողներ կզրկեն նրանց այդ հնարավորությունից:

Շարունակելի․․․