«Ստարտափ» բառը վերջերս է հայտնվել մեր բառապաշարի մեջ, բայց արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Նույնիսկ կողքի տան մուտքի մոտ նստած տատիկները գիտեն այդ բառի գոյության մասին (թերևս չի բացառվում այն փաստը, թե հասկանում են այդ բառի իմաստը):
Այս հոդվածում մենք հավաքել ենք ստարտափերի հետ կապված լավագույն գրքերը, որոնք կօգնեն ցանկացած մակարդակի մասնագետների, սկսած սկսնակ ձեռնարկատերերից մինչեւ նրանց, ովքեր արդեն այս ասպարեզում «շուն են կերել»:
1․ Guy Kawasaki «Startup»
Գայ Կավասակին պատմում է, թե ինչպես բրենդը հանել և դարձնել այսպես ասված “из грязи в князи”: Կավասակին զբաղվում է ընկերությամբ, որը մասնագիտանում է IT ստարտափների վրա։ Այնպես որ կարելի է վստահ լինել խորհուրդների օգտակար լինելու հարցում։
2․ Jason Fried & David Heinemeier Hansson «Rework»
Այս գիրքը ոչ միայն տեղեկություն է տալիս, թե ինչպես կարելի է կառուցել կամ բարելավել բիզնեսը: Այն բառացիորեն ասում է ձեզ, թե ինչպես պետք է մտածել բիզնեսի մասին`Ֆորտունային, փողի փերիին կամ այլ հեքիաթային կերպարին ներգրավելու համար: Այս գիրքը կփոխի ձեր աշխարհահայացքը, կոգեշնչի, կհանի «կոմֆորտի գոտուց» և նոր գիտելիքներ կտա։
3․ Steve Blank, Bob Dorf «The Startup Owner’s Manual»
Ստարտափների մասին գրեթե ամենալավ գիրքը, այն մարդկանց համար, ովքեր արդեն սկսել են ինչ-որ բան անել, բայց ինչ-որ պահի վրա կանգ են առել և չգիտեն, թե ինչպես և ուր առաջ գնալ: Այս գրքում դուք կգտնեք հստակ բացատրություններ և կստանաք ինչպես, երբ, որտեղ հարցերի պատասխանները։
4․ Peter Thiel «Zero to One»
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կարելի է ստարտափ ստեղծել առանց որևէ ներդրումների, ապա ստարտափների մեծ և վախենալու աշխարհում չկորելու համար այս գիրքը հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Պիտեր Թեյլը, ձեր ձեռքը բնաց, կուղեկցի սարսափներով լի բիզնեսի աշխարհով, ցույց կտա բոլոր հնարավոր դժվարությունները, և չոր փաստերը կփափկեցնի հետաքրքրիր պատմություններով այն մասին, թե ինչպես է նա հիմնադրել PayPal-ը, ղեկավարել Clarium Capital-ը և Founders Fund-ը։
5․ Eric Ries «The Lean Startup»
Գրքի հեղինակը պատմում է, թե ինչու են շատ ստարտափներ ձախողվում, ինչպիսի մեթոդիկա կարելի է օգտագործել բիզնեսի զարգացման համար, ինպես խուսափել ավելորդ ծախսերից և սովորեցնում է չվախենալ ձախողումներից:
6․ Майк Михайловиц «Стартап без бюджета»
Իսկ դուք գիտեք, թե ովքեր են «туалетнобумажные бизнесмены»: Եվ ինչ կապ ունի բիզնեսի հետ այն փաստը, որ զուգարանում մնացել է 3 թղթի կտոր։ Միխայիլովիչը պատասխանում է այս հարցերին և ավելացնում, թե ինչպես պահպանել ձեր հետաքրքրվածությունը արդեն ոչ ստարտափ ընկերությունում:
7․ Кэтрин Кэтлин и Джейна Мэтьюз «Управление стартапом»
Եթե ձեր ստարտափը զարգանում է ավելի արագ, քան դա նախատեսված էր, եւ դուք, ինչպես ցանկացած «ծնող», չգիտեք, թե ինչ է պետք անել, ապա այս գիրքը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է: Հեղինակները ստեղծել են ուղեցույց ընկերության զարգացման բոլոր փուլերի մասին`թե ինչ է պետք անել յուրաքանչյուրի ժամանակ և ինչից ավելի լավ է հրաժարվել:
8․ Carmine Gallo «iPresentation. Secrets of Persuasion from Steve Jobs, the Apple Company leader»
Երբ դուք ստարտափ եք հիմնում, համոզիչ խոսքի հմտությունները դառնում են անհրաժեշտություն: Սթիվ Ջոբսի հնարքները այս հարցում ստիպելու են ունկնդիրներին տեղում նստած մնալ․ և կապ չունի, թե ինչի մասին է խոսքը գնում՝ նոր ապրանքի ներկայացման, հաճախորդների / ներդրողների հետ բանակցությունների մասին կամ գործարքի կնքման:
9․ Simon Acland «Angels, Dragons and Vultures: How to tame your Investors»
Այս գիրքն օգնում է լույս սփռել բոլոր ձեռնարկատերերի համար գոյություն ունեցող մի մութ անտառում`ֆինանսավորման ներգրավման գործընթացի մեջ: Հեղինակը ներդրողներին տարօրինակ մականուններ է տալիս. Հրեշտակներ, Դրակոններ եւ Անգղներ, ապա բացատրում, թե ինչպես կարելի է շփվել նրանցից յուրաքանչյուրի հետ։