Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ Վավերացրեք ձեր լուծումը․ մաս 2
Guides 27/06/2019 09:10

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 2․ Վավերացրեք ձեր լուծումը

Եկեք ենթադրենք, որ այս պահին դուք անցել եք առաջին քայլը և համոզված եք, որ ձեր ստարտափը լուծում է կարևոր խնդիր։ Բայց։ Որքա՞ն արժեքավոր է այդ լուծումը։ Արդյո՞ք մարդիկ կվճարեն ձեր լուծման կամ պրոդուկտի համար։

Գաղափար ունենալը հրաշալի բան է, բայց գաղափարներից փող չի կարելի ստանալ։ Գումարը գալիս է բիզնեսից։ Այն պահից, երբ դուք կարող եք համոզված լինել, որ մարդիկ կդատարկեն իրենց դրամապանակները ձեր պրոդուկտից օգտվելու համար, դա կնշանակի, որ դուք ունեք բիզնես գաղափար։

Մինչ այն, երբ դուք կներդնեք ձեր աշխատած գումարը և ժամանակը սեփական բիզնեսի մեջ, դուք պետք է համոզված լիեք, որ այն ձեզ գումար կբերի հետագայում։

Հիտեն Շահը, անալիտիկ ծրագրային ապահովման KISSmetrics-ի համահիմնադիրը, պատմելով իր հին բիզնես գաղափարներից մեկի իրագործման մասին, տխրությամբ է հիշում այդ պատմությունը։ «Ես և իմ համահիմնադիրը ծախսեցինք 1․000․000 դոլար վեբ հոսթինգներով զբաղվող ընկերության վրա, որը երբեք էլ չաշխատեց։ Մենք պերֆեկցիոնիստ լինելով, ստեղծեցինք լավագույն բանը, որ կարող էինք, առանց հասկանալու, թե ինչ են ուզում հաճախորդները»։

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարող եք հասկանալ, թե ինչ են ուզում օգտատերերը և ինչպես կարող եք հասկանալ, թե արդյոք ձեր բիզնես գաղափարը շահութաբեր կլինի․

– Ստեղծեք ձեր պրոդուկտի կամ գաղափարի վեբ կայքը՝ landing page-ը,

– Առցանց հարցում կատարեք,

– Եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ,

– Կատարեք ավելի խորը հետազոտություններ, երկար հարցազրույցների և փողոցի վրա հարցումների օգնությամբ։