Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ Ի՞նչ է ստարտափի traction-ը (ձգողականությունը). մաս 4
Guides 02/08/2019 13:08

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 4․ Ի՞նչ է ստարտափի traction-ը (ձգողականությունը) 1

Բիզնեսի և ստարտափների աշխարհում traction-ը (ձգողականությունը) համարվում է թագավոր: Այս գլխում մենք խորհուրդներ կտանք, որոնք կձևավորեն ստարտափի traction-ը:

Ինչպես ասում է Union Square Ventures-ի կառավարող գործընկեր Ֆրեդ Ուիլսոնը «Traction-ը անշուշտ, վենչուրային կապիտալի ամենաշատ օգտագործվող բառերից մեկն է: Բայց դա նաև այն «սղագրությունն» է, որը մարդիկ օգտագործում են խոսելու այն մասին, թե ինչպիսին է տվյալ նախագծի ներթափանցումը շուկայում։ Շատերը ցանկանում են հասկանալ բիզնես մոդելը։ Բայց մենք ուզում ենք տեսնել ամենակարևորը` ներթափանցումը: Կարծում եմ` դա այն ամենապինդ ընկույզն է, որը ամենադժվարն է կոտրել»։

Ձգողականությունը աշխարհին (և ներդրողներին) ցույց է տալիս, որ ձեր ստարտափը կենսունակ է: Դա իսկապես այդպես է. եթե ձեր ստարտափը որևէ արժեք ունի, մարդիկ կօգտագործեն այն: Եթե այն արժեք չունի, ապա մարդիկ այն չեն օգտագործի:

Այնուամենայնիվ, traction-ը չի սահմանափակվում պարզապես օգտատերերի քանակությամբ կամ նույնիսկ եկամուտով։ Բիզնեսը ունի տարբեր կողմեր, և այդ բոլոր կողմերից traction ցույց տալը ձեռնտու է: Բրենդան Բեյքերը, Greylock-ի VC-ն, օգտագործում է այս աղյուսակը՝ ցույց տալու համար, թե ինչն է հետաքրքրում ներդրողներին:

Էլեկտրոնային առևտուր՝ եկամտային աճ, միջին վաճառք կամ համախառն շահույթ, հաճախորդներ, կրկնվող այցելությունների / հաճախորդների միջին քանակը, վաճառված միավորների քանակը։

Fashion Q&A Consumer Internet product՝ օգտատերերի քանակ, ներգրավված օգտատերեր և ներգրավվածության տեսակ, վիրուսային լինելը, գործընկերները։

Պրեմիում SaaS արտադրանք փոքր բիզնեսի համար՝ եկամուտ, անցումը վճարող հաճախորդների, գրանցված օգտատերեր, օգտատերերի ներգրավման համար արված ծախսեր, գինը, բաշխման գործընկերներ։

Ձեռնարկություն՝ եկամուտներ, հաճախորդների քանակ, պայմանագրի միջին չափը, որակավորված վաճառքների աղբյուր։

Մանրածախ առևտուր՝ եկամտային աճ, վաճառված միավորների քանակ, միջին վաճառք կամ համախառն շահույթ, հաճախորդներ, արժեքը։

Սպառողական արտադրանք՝ վաճառված միավորների քանակը, եկամուտ, մանրածախ առևտրի կետերի քանակը, որտեղ վաճառվում է ապրանքը, բաշխման գործընկերներ։