Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ վաճառելով ձեր տեսլականը
Guides 25/09/2019 13:51

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 6. Վաճառելով ձեր տեսլականը

Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին վաճառել ձեր տեսլականը, այն պետք է լինի ապագա ներուժի և հնարավորությունների հիանալի տեսլական` ինչ-որ բան, ինչի հետևում կանգնած կլինեն աշխատակիցները և ներդրողները: Աշխատել որևէ մեկի հետ կամ ներդրում կատարել այն մարդու մեջ, ով իր ողջ խնայողությունները ներդրել է գաղափարի մեջ, պարզապես այն հույսով, որ մի օր այն կմարի ողջ ծախսերը, այնքան էլ համոզիչ չէ։

Միակ բանը, ինչով դուք կարող եք համոզել որևէ մեկին թողնել իրենց աշխատանքը՝ ձեր ստարտափի վրա աշխատելու համար, որը գուցե և չկարողանա ապահովել աշխատավարձ, դա ոգեշնչող տեսլականն է: Ներդրողները և առաջին աշխատակիցները նույնքան ոգևորված են «հաջորդ մեծ բանի» առաջին շարքերում հայտնվելու մտքից և իրենց ներդրումներից եկող մեծ վերադարձի հեռանկարից՝ անկախ նրանից, կապված է դա դոլարների, թե ժամերի հետ:

Այս մարդկանց համոզելու համար, որ ձեր ընկերությունը հենց այդ «հաջորդ մեծ բանն է», դուք պետք է կենտրոնանաք այն բանի վրա, թե ինչպիսին կարող է լինել ձեր ընկերությունը։ Պարտադիր չէ, որ դա լինի այն, ինչ այն ներկայացնում է իրենից այսօր: Ստարտափները շարժվում և զարգանում են այնքան արագ, որ չկա ժամանակ կամ պատճառ մտածելու այն մասին, թե ինչպիսին է այսօր ձեր ընկերությունը. կենտրոնացեք ձեր ապագայի տեսլականի վրա:

Կարևոր է վաճառքի pitch անելուց կենտրոնանալ այն անձի վրա, ում հետ խոսում եք: Դուք չեք հուզի ոչ մի ներդրողի, եթե խոսեք այն մասին, թե ընկերությունը որքան շահավետ կարող է լինել ձեզ համար։ Խոսեք այն մասին, թե որքան շահեկան կարող է լինել այն նրանց համար: Պատմեք ձեր աշխատակիցներին իրենց բարեկեցության առավելությունների և ձեր վրա աշխատելու երջանկության մասին:

Դիտարկենք Դեյլ Քարնեգիի մի քանի մեթոդները`մարդկանց հետ շփվելու և գրավելու մասին, որոնք նա բնութագրել է իր բեսթսելլերում ՝ «How to Win Friends and Influence People».

– Մարդու մեջ մեծ ցանկություն առաջացրեք,

– Հիշեք, որ սեփական անունն ամեն մարդու համար ամենակարևոր և քաղցր բառն է ցանկացած լեզվով:

– Խոսեք, հաշվի առնելով այդ անձի հետաքրքրությունը:

– Ստիպեք, որ մարդը զգա իրեն կարևոր և արեք դա անկեղծորեն:

– Խոսեք ազնվական դրդապատճառների մասին:

– Դրամատիզացրեք ձեր գաղափարները:

Այս սկզբունքները արդիական են և արդյունավետ 1936 թվականից սկսած՝ գրքի տպագրությունից ի վեր: Եվ ամենևին պատահական չեն: