Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ վաճառելով ձեր տեսլականը 2
Guides 21/10/2019 13:03

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 7. Վաճառելով ձեր տեսլականը 2

Կարևոր է միշտ հիշել, որ ոչ ոք ծանոթ չէ այդքան ձեր պրոդուկտին, որքան դուք ինքներդ: Հաճախ ձեռնարկատերերը չեն հիշում դրա մասին, քանի որ նրանք ամեն օրը ծախսում են իրենց արտադրանքի մասին մտածելով:

Իրականում, ձեր արտադրանքը առաջին անգամ մեկ ուրիշին ցույց տալը նման է քարանձավում ապրող մարդկանց կրակ վաճառելուն: Չնայած նրանք կարող են տեսնել, որ այն նոր է և տպավորիչ, բայց նրանք պատկերացում չունեն, թե ինչի վրա են նայում: Ձեզ մնում է պատմել ձեր պրոյեկտի մասին այնպես, որ

ա) Հեշտ լինի հասկանալը, թե դա ինչ է,

բ) այն հուզի մարդկանց:

Ձեր գաղափարը առաջ տանելու համար առաջին քայլը ձեր լուծման համար «background»-ի ստեղծումն է: Ներկայացրեք այն խնդիրը, որի հետ հավանաբար բախվում է ձեր հաճախորդը, որպեսզի այդ ցավն առաջին պլան բերվի և հետո դուք այն թեթևացնեք։ Պատմություն պատմելը հանդիսատեսի ուշադրությունը պահելու արդյունավետ միջոց է և շատ ավելի հեշտ է մարդկանց ներքաշում, քան փաստերը և թվերի ցուցակները:

Հետո սկսեք բացատրել ձեր լուծումը: Անկախ նրանից, թե որքան բարդ է ձեր լուծումը, բացատրեք այն պարզ բառերով, որպեսզի օգտատերերը հասկանան: Որքան ավելի գունագեղ, բովանդակալից ու պարզ դառնա բացատրությունը, այնքան ավելի հեշտ կհասկանա ամեն ինչ ձեր լսարանը: Պատմեք կարճ և ամենակարևոր բաների մասին. ձեր պրոդուկտի յուրաքանչյուր առանձնահատկությունը ուրվագծելը պետք է մեծացնի օգտատերերի ուշադրության շրջանը և ավելացնի հուզմունքը:

Օրվա վերջում հիշեք, որ դուք առաջ եք տանում ձերր վաճառքները: Մարդիկ, ովքեր հետաքրքրված են ձեր արտադրանքով, բայց չունեն որևէ հետաքրքրություն կամ մտադրություն այն ձեռք բերելու, ձեզ չեն հետաքրքրում: