Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։
Մաս 10. Սոցիալական ցանցերի հնարավորությունները
Սոցիալական ցանցերը գնալով վերածվում են բիզնեսի շուկայավարման ակնառու միջոցի: Այսքան շատ ստարտափների և կայացած բիզնեսների մեջ, որոնք փորձում են սոցցանցերի միջոցով գրավել օգտատերերի ուշադրությունը, դժվար է այնպես անել, որ քո ձայնը լսվի ամբոխի միջից: Այնուամենայնիվ, ստեղծարարությունը և լավագույն պրակտիկաները կարող են առավելություն տալ ձեր ստարտափին սոցիալական ցանցերում, և դուք կարող եք դա անել անվճար:
Ամենատարածված ծուղակներից մեկը, որի մեջ ընկնում են ստարտափները այն է, որ նրանք փորձում են սանձահարել բոլոր սոցիալական ցանցերը: Սոցիալական մեդիայի տարբեր հարթակները ունեն տարբեր դեմոգրաֆիա, այնպես որ ընտրելուց, պետք է օգտագործել այն հարթակը, որը համապատասխանում է ձեր ստարտափին:
Սոցիալական ցանցերը լավագույնս օգտագործվում են որպես լսարան ներգրավելու գործիք: Խոսեք ձեր լսարանի հետ։ Պատմեք ձեր ապրանքանիշի պատմությունը: Եթե կարողանաք գրավել ձեր լսարանին և օգտատերերին, նրանք կապվածություն կունենան ձեր ապրանքանիշի հետ և, համապատասխանաբար, ձեր բիզնեսի: Ըստ KISSmetrics-ի տվյալների, սոցիալական մեդիայի օգտատերերի 78%-ը նշել է, որ ապրանքանիշի հաղորդագրությունները չափավոր կամ ուժեղ ազդեցություն են ունեցել իրենց գնումների վրա:
«Լավ պատմությունը ճշմարիտ է թվում: Անպայման չէ, որ այն փաստացի լինի։ Կարևորը, որ այն հետևողական է և թվում է իրական: Սպառողները չափազանց հմուտ կարողանում են գտնել անհամապատասխանությունները։ Արդյունքում, ոչ մի շուկայավար չի կարող պատմել որևիցե պատմություն, եթե նա չի վաստակել պատմություն պատմելու հեղինակությունը»: Այս մասին ասել է հեղինակ Սեթ Գոդին։
Սոցիալական ցանցերի ևս մեկ կարևոր բաղադրիչը՝ ժամանակն է: Ներկա պահին ավելի շատ հետազոտություններ են անցկացվում հրապարակումներ կատարելու լավագույն ժամանակի ընտրության ազդեցության վերաբերյալ։
Տարբեր հարթակներում հրապարակումներ կատարելու առանձնահատկությունները
Լավագույն օրը՝ շաբաթն է:
12:00 (EST) հրապարակումով կիսվելու լավագույն ժամանակն է:
Լավագույն հաճախականությունն է՝ օրեկան 0,5 հաղորդագրություն:
17։00 (EST) retweet անելու լավագույն ժամանակն է:
Լավագույն հաճախականությունն է՝ 1-4 թվիթ մեկ ժամվա ընթացքում։
Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերը լավագույնն են:
Twitter-ում ամենալավ ժամերն են՝ 6:00 (EST), 12:00 (EST) և 18։00 (EST)։