Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ ստարտափի ֆինանսավորումը
Guides 06/02/2020 09:12

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 11. Ստարտափի ֆինանսավորումը

Մտահղացում ունեցող ձեռնարկատերերի մեծամասնության համար դժբախտ իրականությունն այն է, որ գումարը հաճախ հանդիպող նախապայման է: Եվ հաճախ այն պահանջում է արտաքին աղբյուրներ: Այնուամենայնիվ, երջանիկ փոքրամասնության համար արտաքին ֆինանսավորումը կարող է անհրաժեշտ չլինել այն պատճառով, որ գաղափարը ծախսատար չէ, կամ այն կարելի է սկսել ինքնուրույն։

Չնայած ֆինանսավորման լայն աղբյուրների, կան երեք հիմնական կատեգորիաներ՝ bootstrapping, պարտք և կապիտալ: Վերջին տարիներին, Fundable-ի նման հարթակներում քրաուդֆանդինգը դարձել է bootstrapping-ի և կապիտալ ֆինանսավորման հզոր աղբյուր:

Ներդրողներից ստացված խոշոր գումարները կարող են կատարյալ լուծում լինել ձեր ֆինանսավորման կարիքները բավարարելու համար, բայց դրանք կազմում են տարեկան ֆինանսավորման ծայրահեղ փոքր մասը. 2012-ին այդ թիվը եղել է 14%-ից քիչ: Այսպիսով, ինչպե՞ս է ձեռնարկությունների մեծամասնությունը ֆինանսավորում գտնում ստարտափի համար:

Fundable կայքը ստեղծել է հատուկ ինֆոգրաֆիկում, որտեղ դուք կարող եք տեսնել, թե որտեղից է իրականում լինում ֆինանսավորումը:

Ստարտափի ֆինանսավորումը հասանելի է բոլոր տեսակի ձևերով, և խելամիտ կլինի, որպեսզի ձեռնարկատերը հաշվի առնի և գնահատի բիզնեսի յուրաքանչյուր փուլի համար հարկավոր կապիտալի բոլոր ձևերը: Ընկերության մեծանալուն և զարգանալուն պես կապիտալի տարբեր ձևեր դառնում են ավելի բովանդակալից և մատչելի ամեն փուլի համար`անցնելով պարզ վարկային քարտի պարտքից և անձնական խնայողություններից դեպի ավելի բարդ աղբյուրներ, ինչպիսիք են հրեշտակային ներդրողները և կոմմերցիոն վարկերը:

Ընդհանրապես, եթե կապիտալ կա, ձեռներեցներից շատերն օգտվում են այդ հնարավորությունից: Այնուամենայնիվ, դա հասանելի տարբերակ չէ ձեռներեցների մեծամասնության համար, և շատ ժամանակ ծախսել ձեր բիզնեսի սխալ փուլում ներդրումներ ներգրավելու համար, երկարաժամկետ հեռանկարում վնասակար կարող է լինել: