Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ի՞նչ պետք է անել VC-ն դիմելուց առաջ
Guides 27/07/2020 15:00

Ստարտափները և VC-ները այնքան կապված են տեխնոլոգիական աշխարհում, որ դժվար է մեկի մասին մտածել առանց մյուսի: Մենք, անշուշտ, չէինք ունենա այնպիսի տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են Facebook-ը և Twitter-ը, կամ ցանկացած այլ ստարտափ, առանց VC-ների: Այս հոդվածում մենք կբացատրենք, թե ինչ պետք է անել VC-ն դիմելուց առաջ:

Կենտրոնացեք այն ընկերությունների վրա, որոնք կիսում են ձեր արժեքները

Պետք չէ փորձել կապ հաստատել այնքան մարդկանց հետ, որքան կարող եք։ Փոխարենը, փորձեք գտնել VC-ներ, որոնք ամենաշատն են համապատասխանում ձեր ստարտափին:

«Ջերմ» կապեր հաստատեք

Վենչուրային կապիտալ գտնելու առաջին քայլը VC-ի հետ «ճիշտ» ձևով ծանոթանալն է:

Ցանկացած pitching սկսվում է VC ընկերությունում ինչ-որ մեկի հետ ծանոթանալուց: Ծանոթությունները հավանաբար գնալու են ներքևից վերև։ Այսինքն, սկզբում դուք կծանոթանաք VC-ի օգնականներից մեկի հետ, իսկ վերջում արդեն գործընկերոջ հետ։

Կատարեք տնային աշխատանքը

Ինչպես արդեն նշել ենք, VC-ն ներկայանալուց, պետք է հնարավորինս լավ տպավորություն թողնել: Հիշեք, որ դուք փնտրում եք ցանկացած հնարավորություն, որի միջոցով կարող եք կապ հաստատել վենչուրային կապիտալիստի հետ՝ ցույց տալու համար, որ կատարել եք ձեր «տնային աշխատանքը» և ուղղակի նամակներ չեք ուղարկում նրան: Փնտրեք ցանկացած տեղեկատվություն, որը կօգնի ձեզ այդ հարցում։ Օրինակ, գտեք տեղեկություն իրենց նախորդ գործարքների մասին, որոնք նմանություն ունեն ձեր ստարտափի կամ տեխնոլոգիայի հետ։

Բարիդրացիական մթնոլորտին կօգնի նաև ձեր անհատականությունը, որը դուք կարող եք ցուցադրել pitch անելուց։ Հակառակ դեպքում VC-ն կարող է սառնություն զգալ ձեր կողմից։ Ինչպես վերը նշված էր, ցույց տվեք, որ դուք արդեն կատարել եք ձեր տնային աշխատանքը՝ դա կօգնի ձեզ խուսափել «deleted» թղթապանակում հայտնվելուց: Բարեբախտաբար, VC-ների մեծամասնությունը ունի հստակ փաստաթղթավորված գործընթաց, որին հիմնադիրները պետք է հետևեն, որևէ բան անելիս:

Ստեղծեք և ուղարկեք Elevator Pitch-ը

Առաջին բանը, որ հիմնադիրները պետք է ուղարկեն էլեկտրոնային փոստով հրեշտակ ներդրողներին, դա Elevator Pitch-ն է: Elevator Pitch-ը վաճառքի pitch-ը (sales pitch) չէ: Սա կարճ, մանրակրկիտ բացատրությունն է, թե ինչ խնդիր է լուծում ձեր ստարտափը, ինչպես նաև, որքան մեծ է շուկան այդ լուծման համար:

Նշենք, որ ձեզ պետք չէ որևէ բան վաճառել հրեշտակային ներդրողին ծանոթության ժամանակ:

Ստեղծեք և ուղարկեք Pitch Profile

Elevator pitch-ի հետ 20 մեգաբայտանոց PDF փաստաթուղթ ուղարկելը լավ միջոց է ներդրողների սպամի ֆիլտրերը երբեք չանցնելու համար: Փոխարենը, ձեր pitch profile-ը ներկայացրեք հղումի տեսքով։ Այն մի փոքր բացատրում և հիմնական տեղեկատվությունն է տալիս ձեր առաջարկի մասին և հնարավորություն է տալիս ներդրողին ավելի շատ տեղեկություն պահանջել:

Դուք կարող եք ստեղծել ֆինանսավորման էջ Fundable.com կայքում: Դա շատ ավելի արագ և հեշտ միջոց է ձեր ընկերության էջին հղում ապահովելու համար, քան նամակում հավելված կցելը։