Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
5 լավագույն գրքերը, որոնք պետք է կարդալ ստարտափ ստեղծելիս․ խորհուրդ հիմնադիրներից
Guides 29/07/2020 14:15

Ստարտափի ստեղծելու և այն զարգացնելու համար բացի լավ գաղափարից հարկավոր են նաև գիտելիքներ ձեռներեցության ոլորտում։ Այս հոդվածում մենք հավաքել ենք 5 գիրք, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել այդ գիտելիքները։

1. «Կթռնի՞. Ինչպե՞ս փորձարկել ձեր հաջորդ բիզնես գաղափարը՝ առանց վատնելու ձեր ժամանակը և գումարը» / “Will It Fly?: How to Test Your Next Business Idea So You Don’t Waste Your Time and Money” – հեղինակ` Փեթ Ֆլինն։

«Կթռնի՞: Երբ սկսում եք ձեր ստարտափը, առաջին բանը, որ պետք է պարզեք` արդյոք ձեր գաղափարը կենսունակ է։ Իսկ երբ ընկերությունը մեծանում է, պետք է շարունակեք փորձարկել ձեր նոր գաղափարները: Ես շատ անծանոթների հետ խոսում եմ «In the Mood»-ի մասին և հետաքրքիր արձագանքներ ստանում նրանց ասածներից և երբեմն այն բաներից, ինչ նրանք չեն ասում»։

– Տրիշա Սթոուն, «In The Mood»-ի հիմնադիր

2. «Վենչուրային գործարքներ» / “Venture Deals” – հեղինակ` Բրեդ Ֆելդ

«Վենչուրային գործարքները առաջարկում են գործարքների պայմաններին և դրանց հետ կապված բարդություններին առնչվող եզակի հավասարակշռված տեսակետ` ինչպես ներդրողի, այնպես էլ ձեռնարկատիրոջ տեսանկյունից: Սա այն գիրքն է, որը ես առաջինն եմ խորհուրդ տալիս, երբ ձեռնարկատերերը կազմակերպում են իրենց առաջին դրամահավաքը»:

– Էլիզաբեթ Գալբութ Փերելման, Գործադիր գործընկեր SoGal Ventures-ում

3. «Ստուգացուցակի մանիֆեստը» / “The Checklist Manifesto” – հեղինակ` Աթուլ Գավանդե

«Որպես Ouchie-ի համահիմնադիր, ես միշտ կրում եմ բազմաթիվ գլխարկներ և դրանք կարող են հեշտությամբ ճնշել ինձ: «Ստուգացուցակի մանիֆեստը» օգնեց ինձ նայել բոլոր իմ հիմնական գործընթացների վրա, որոնք ես ստիպված էի պարբերաբար անել, և կազմակերպել դրանք մտածված և կառավարելի ձևով: Դրա հետ մեկտեղ, այն թույլ տվեց ինձ «սահուն» կերպով ուրիշներին առաջադրանքներ բաժանել՝ առանց որևէ մտավախությունների (ինչպես դա լինում էր անցյալում): Եվ, ի վերջո, սա պարզապես զվարճալի ընթերցանություն է»։

– Ռեյչել Թրոբման, Ouchie-ի գլխավոր տնօրեն / համահիմնադիր

4. «Հրաշալի գիրք: Փոքր գիրք մեծ երազանքի մասին» / “An Awesome Book! A little book about dreaming big” – հեղինակ՝ Դալլաս Քլեյթոն։

«Սա ևս մի կարևոր գիրք է, ոչ թե ավանդական ստարտափ գրականություն է, այլ ոգեշնչող գիրք, որը ես կարդացել եմ իմ երեխաներին: Այն հիշեցնում է մեզ, որ պետք է երազել ոչ թե «պրակտիկի» մասին, այլ ունենալ կախարդական երազանքներ, ինչպես մեր մանկության ժամանակ, երազանքներ, որոնք կարող են փոխել «սովորականը», որոնք ստիպում են մեզ զգալ այն, ինչը մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։

– Տրիշա Սթոուն, «In The Mood»-ի հիմնադիր

5. «Ռադիկալ անկեղծություն» / “Radical Candor” – հեղինակ` Քիմ Սքոթ

«Ես սիրում եմ “Ռադիկալ անկեղծություն” գիրքը: Այն ինձ օգնեց գիտակցել թիմակիցներիս հետ անկեղծ լինելու և հետադարձ կապի փոխանակման կարևորությունը, և բացատրեց դա արդյունավետորեն անելու լավագույն միջոցը: Այն օգնեց ինձ հասկանալ, թե որքան մեծ կարող է լինել անկեղծության դրական ազդեցությունը իմ թիմի վրա: Այն ինձ հետ է ամենուր, և այժմ ես շատ ավելի լավ և հեշտությամբ եմ բանավոր գովում կամ քննադատում աշխատակիցներին»:

– Նիշա Գարիգարն, Croissant-ի հիմնադիր