Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Startup School-ը մեկնարկում է աշխատանքը. Արի՛ երազանքիդ հետևից
News 04/02/2021 15:44

Startup School-ը աննախադեպ նորարարական ծրագիր է, որը 12-16 տարեկան պատանիներին հնարավորություն է տալիս տիրապետել ինքնազարգացման և ստեղծարարության գործիքներին, հաջողակ ձեռներեց դառնալու հմտություններին, ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ձեռներեցության, բիզնեսի ոլորտներում, ինչպես նաև կողմորոշվելու մասնագիտության ընտրության հարցում:

Startup School-ին միանալու առավելություններն են`

  • հնարավորություն ստեղծելու և զարգացնելու քո սեփական ստարտափը,
  • միջազգային չափորոշիչներով կրթական ծրագիրը,
  • փորձառու և պրոֆեսիոնալ մարզիչներ,
  • ծանոթություններ ոլորտի գիտակների և ականավոր մասնագետների հետ,
  • այցելություններ տարբեր հայտնի ընկերություններ,
  • նոր ընկերներ և երազանքների թիմ կազմելու հնարավորություն,
  • ամենաթեժ միջոցառման՝ Sevan Startup Summit 2021-ի մասնակցության հնարավորություն:

Այս ամենին նաև գումարվում են խաղերը, վարժանքները, թիմային աշխատանքներն ու պարզապես ուրախ ժամանցը:

Դասընթացի ընդհանուր տևողությունը 5 ամիս է: Դասերը կանցկացվեն Երևանում՝ Պռոշյան 12 հասցեում:

Գրանցվել կարող են 12-16 տարեկան պատանիները։

Դասընթացը վճարովի է, տեղերը՝ սահմանափակ։

Շտապեք գրանցվել այստեղ: Հարցերի դեպքում գրեք Startup School-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք +374 44 717172 հեռախոսահամարով: