Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Կանցկացվեն համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի առցանց տեղեկատվական հանդիպումներ
News 05/02/2021 12:40

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ։

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

Դրամաշնորհային մրցույթի այս փուլում հատկապես կարևորվելու են Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի ուղղություններում նորարարական լուծումներ առաջարկող հայտերը, ինչպիսիք են՝ ճարտարագիտությունը (ավտոմատացված համակարգեր, սարքաշինություն), նյութագիտությունը, կիբեռանվտանգությունը, արհեստական բանականությունը։

Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կազմակերպվում են նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հղմամբ հայտաձևը, որից հետո Ձեր էլ․ փոստի հասցեին կուղարկվի տեղեկատվական հանդիպմանը Zoom հարթակով միանալու հղումը։