Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PicsArt-ում անցկացվել է «Առաջընթաց» կրթական ծրագրի առաջին հանդիպումը
News 10/02/2021 12:10

Փետրվարի 8-ին, տեղի է ունեցել «Առաջընթաց» կրթական ծրագրի առաջին հանդիպումը։

Ավելի քան 60 մասնակից, ովքեր ներառվել էին առաջին դասընթացին, հյուրընկալվեցին PicsArt-ի երևանյան գրասենյակում: Ծրագրի անձնակազմը, ինչպես նաև դասավանդողները մանրամասնորեն ներկայացրեցին դասընթացը, ներածական տեղեկություն մատուցեցին ՏՏ ոլորտի մասին։

Ծրագրի մասնակիցները շրջեցին և ծանոթացան PicsArt-ի աշխատանքային մշակույթին և զրուցեցին աշխատակազմի հետ։ Հանդիպումն ավարտվեց հետաքրքիր զրույցով և հարց ու պատասխանով։

Սիրով հրավիրում ենք մեր հայրենիքի պաշպանության ընթացում վնասվածք և հաշմանդամություն ձեռք բերած անձանց մասնակցել «Առաջընթաց» կրթական ծրագրին։ Այս ընթացքում ձևավորվում են խմբեր՝ դասերը մարտ ամսից սկսելու նպատակով։

Հայտերը կարող եք լրացնել այստեղ: