Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Թումո տուփից՝ Թումո Դիլիջան
News 15/02/2021 13:34

Լուսանկարում Թումո Դիլիջանի մենեջեր Տիգրանն է, մարզիչներ Մերին և Սյուզաննան ու բոլորովին վերջերս նրանց միացած Ամալյան:

Նոր վերանորոգված Թումո Դիլիջան մտնելիս առաջինը կհանդիպեք Ամալյային, ով ունի ընդունելության, դասաժամերի փոփոխության ու տեխնիկական բոլոր խնդիրների լուծման պատասխանները։ Իսկ հետո, արդեն վարժանքներն անելիս կօգնեն մարզիչները՝ Մերին և Սյուզաննան։ Նրանք դասերի ընթացքում կենտրոնի երկրորդից երրորդ հարկ շրջապտույտի մեջ են՝ պատասխանում են ուսանողների հարցերին ու օգնում նրանց առաջ շարժվել Շավիղով։ Ի դեպ, Սյուզաննան Թումո Դիլիջանի ուսանող է եղել։

Տիգրանը Թումոյին է միացել 2019 թվականից։ Ինչպես ինքն է ասում՝ երկար տարիներ ֆինանսական ոլորտում աշխատելուց հետո որոշեց փոխել աշխատանքը և զբաղվել ավելի հանրօգուտ գործով:

«Թումոն ոչ միայն Դիլիջանի, այլ նաև հարակից քաղաքների պատանիների համար է կրթական միջավայր ստեղծել։ Այժմ ունենք ուսանողներ, ովքեր գալիս են անգամ տասնյակ կիլոմետրեր հեռու քաղաքներից՝ Ալավերդիից, Կողբից, Բերդից, Սևանից։ Զգում եմ, թե ինչպես է Թումոյի հանդեպ պատանիների հետաքրքրությունն օրեցօր ավելանում, հատկապես Գավառում ու Բերդում Թումո տուփերի գործարկումից հետո», – ասում է Տիգրանը:

Ինչպես արդեն գիտեք Տուփերում վարժանքներն անցած ուսանողները դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Դիլիջան: