Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՁԻՀ ը կին ձեռներեցներին առաջարկում է մասնագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն
News 18/02/2021 11:13

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր կենտրոնների և գործընկեր կազմակերպությունների միջոցով իրականացնում է տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի մասնակից կին ձեռներեցների համար:

Ունենալով մասնակիցների տեխնիկական կարիքների և առկա ռեսուրսների ցանկ` շարունակաբար կազմակերպվում են  հանդիպումներ կին ձեռներեցների և գործընկեր ընկերությունների մասնագետների հետ:

Հանդիպումները բաժանված են երկու մասի՝ մասնագիտական խորհրդատվություն և ​​հանդիպում թիմերի հետ, տեխնիկական աջակցություն և պրոդուկտների նախատիպերի ստեղծում:

Այս ամենը հնարավորություն կտա ձեռներեց կանանց ունենալ կայուն հիմք իրենց բիզնես գաղափարները և պրոդուկները զարգացնելու համար: