Փետրվար, 2021
February 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն հրավիրում են վեբ ծրագրավորման խորացված դասընթացի
News 18/02/2021 11:39

Եթե ցանկանում եք դառնալ պահանջված Full Stack ծրագրավորող, ապա միացեք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 12-ամսյա խորացված «վեբ ծրագրավորման» դասընթացին, որին կարող են մասնակցել 12-18 տարեկան անձինք։

Ուսման ամսական վարձը 10000 դրամ է: Դասընթացներն իրականացվելու են առցանց՝ ZOOM հարթակի միջոցով, նախնական գիտելիքներ չեն պահանջվում:

Դասընթացի ավարտին կտրվի երկլեզու վկայական, իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կապահովվեն պրակտիկայով՝ ԳՏԿ ընկերություններից մեկում։

Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին, գրանցման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է:

Ծրագրին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ: