Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Շիրակի մարզում մեկնարկում է «Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջև հարթակի ստեղծում» ծրագիրը
News 19/02/2021 12:30

Փետրվարի 19-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա Շիրակի մարզում «Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջև հարթակի ստեղծում» ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի կառուցվածքն ու նպատակները, արդեն գրանցված արդյունքները և առաջիկա քայլերը:

Ծրագիրն ուղղված է Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը՝ թվային հմտությունների և նորարարական լուծումների ներդրման միջոցով։

«Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջև հարթակի ստեղծում» ծրագիրն իրականացվում է «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից՝ «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում աջակցել Շիրակի մարզում գործող զբոսաշրջության ոլորտի ընկերություններին՝ ստեղծելով գործունեության այլընտրանքային հնարավորություններ։

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը հիմնադրվել է 2005թ.-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ Հայ Օգնության Ֆոնդի կողմից` նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի hնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմամբ նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից եւ նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը:

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: