Ամերիկյան ToughBuilt Industries Inc նորարարական շինարարական գործիքներ ու պարագաներ նախագծող, արտադրող և առաքող կորպորացիան արդեն հիմնել է իր ToughBuilt Armenia դուստր ընկերությունը Հայաստանում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
Ընկերությունը փնտրում է տաղանդավոր ինժեներ-մեխանիկների՝ իր համաշխարհային մակարդակի կոնստրուկտորա-հետազոտական թիմին միանալու և ընկերության նոր արտադրանքների նախագծեր մշակելու, կոնստրուկտորա-հետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև նախագծվող արտադրանքների արտադրության համար անհրաժեշտ ինժեներական փաստաթղթեր մշակելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններ`
-Գծագրել կամ ստեղծել/ ձևափոխել արտադրանքի եռաչափ մոդել,
– Գնահատել ինժեներական մոդելների և գծագրերի ամբողջականությունը՝ ընդհանուր տեսք, բոլոր փաստաթղթերին համապատասխանություն, ճիշտ չափագրում
– Իրականացնել նստեցվածքների և թույլտվացքների վերլուծություն,
– Գնահատել արտադրական ներկա պրոցեսները և միջոցները, ինչպես նաև առաջարկել նորերը,
– Ստուգել մեխանիկական ֆունկցիոնալությունը։
Անհրաժեշտ որակավորումները՝
– Ինժեներ-մեխանիկի բակալավրի աստիճան,
– SolidWorks -ի գերազանց իմացություն,
– Արտադրական պրոցեսների լավ իմացություն,
– Ինժեներական գծագրեր նախագծելու և կարդալու հմտություն,
– Համակարգչով աշխատելու հմտություններ,
– Թիմում աշխատելու ունակություն,
– Գործնական շփումների լավ ունակություն,
– Մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն,
– Անգլերենի լավ իմացությունը ցանկալի է։
Սկսնակ ինժեներներին կտրամադրվի համապատասխան դասընթացների միջոցով իրենց գիտելիքները կատարելագործելու հնարավորություն։
CV-ները անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեով