Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Patrast.am-ը կօգնի պատրաստ լինել. հարթակը ստեղծվել է դիմակայունության մշակույթի ձևավորմանը նպաստելու նպատակով
News 19/02/2021 14:42
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim Venture աքսելերատորը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր և ISTC հիմնդարամի հետ համատեղ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համակարգմամբ, և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի (ԱՌՆԱՊ) աջակցությամբ ու համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է patrast.am հարթակը։

Սույն հարթակը ստեղծվել է Հայաստանում դիմակայունության մշակույթի ձևավորմանը նպաստելու նպատակով՝ ԱՌՆ տեղեկատվությունը հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու միջոցով:

Հարթակում ներառված են հետևյալ թեմաները․

  • Կորոնավիրուսային համաճարակ (Covid-19)

  • Հոգեբանական առաջին օգնություն

  • Առաջին օգնություն

  • Բնական վտանգավոր երևույթներ  (երկրաշարժ )

  • Կիբեռանվտանգություն

  • «Օդային տագնապ»-ի ազդանշան

  • Թաքստոցներ

Հարթակին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://www.patrast.am/