Մեկնարկել է ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի Աքսելերատոր #5 vol. 3-ի հայտերի ընդունման փուլը։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող կանանց և աղջիկներին՝ մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ՝ իրականացնելով տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր: Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար։ Այսպիսով, մասնակցությունը չի պահանջում նախնական գիտելիքներ։
Աքսելերատոր #5 ծրագրի 3-րդ փուլը բացի 15+ և Kidz ուղղություններից առաջարկում է նաև հատուկ ուղղություն կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար, որը միտված է խթանել կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների թվային վերափոխմանը, շուկայում դիրքավորմանը և վաճառքների ավելացմանը։
Աքսելերացիոն ծրագիրը թիրախավորում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հինգերորդ նպատակը՝ կարևորելով կանանց և երեխաների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը։
Աքսելերատոր #5 3-րդ փուլը ներկայացնում է 3 հիմնական ուղղություններ և 2 ճամբարներ: Դասընթացները կանցկացվեն հայերեն։
ԱՔՍ#5 for Kidz (8-15). Այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-14 տարեկան աղջիկներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Աքսելերատոր #5 ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագարավորում, ստեղծել խաղեր և թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի։
ԱՔՍ#5 for Kidz-ը կանցկացվի Երևանում։
Ծրագրին դիմելու համար այցելեք այստեղ։
ԱՔՍ#5 for Women and Girlz (15+). Նախատեսված է կանանց և աղջիկների խոցելի խմբերի համար՝ նպատակ ունենալով նրանց սովորեցնել տեխնոլոգիկական և բիզնես հմտություններ՝ շաբաթական սեմինարների/դասընթացների միջոցով։ Նրանք հնարավորություն կունենան նաև հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ վերջիններս ներկայացնելով հեքըթոնի և մի շարք այլ միջոցառումների ժամանակ:
Ծրագիրը կանցկացվի օնլայն։
Ծրագրին դիմելու համար այցելեք այստեղ։
ԱՔՍ#5 կանանց կողմից ղեկավարվող բիզնեսի համար ուղղությունը նպատակ ունի աջակցել COVID-19-ից տուժած բիզնեսներին թվային վերափոխման, շուկայում դիրքավորման և վաճառքների ավելացման հարցում :
ԱՔՍ#5 դեռահասների համար ուղղության նպատակ է օգնել 10-18 տարեկան պատանիներին կատարել առաջին քայլերը արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում։ Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, արվեստ և այլ ոլորտներ: Համատեղելով զվարճանքը տեխնոլոգիկական կրթության հետ` ԱՔՍ#5 դեռահասների համար նախատեսված ուղղությունը միտված է ոգեշնչել ու ոգեվորել պատանիներին։
Աքսելերատոր #5 ծրագրի տևողությունը 20 շաբաթ է։ Դասընթացներն ու սեմինարները տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել մինչև 2021 թվականի մարտի 3-ը: Կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և երկշաբաթյա ճամբարների դիմում-հայտերը բաց կլինեն շատ շուտով, որի մասին կտեղեկացնենք հաջորդիվ
Ծրագիրը մասամբ կհոգա տրանսպորտի ծախսերը։ Ծրագրին մասնակցությունն անվճար է և առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբերի անդամներին։ Կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և երկշաբաթյա ճամբարների դիմում-հայտերը բաց կլինեն շատ շուտով, որի մասին կտեղեկացնենք հաջորդիվ։
Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է The United Nations (UN) COVID-19 Response and Recovery Multi-Partner Trust Fund (COVID-19 MPTF)-ի կողմից։ *Ուրախ ենք տեղեկացնել, որ այս փուլում 15+ և Kidz ուղղություններից բացի ծրագիրն առաջարկում է նաև հատուկ ուղղություն կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար: