Դեկտեմբեր, 2023
December 2023
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՎՏԿ-ն և ՁԻՀ-ը հրավիրում են Ինժեներական նախագծման (3D մոդելավորման) վճարովի դասընթացի
News 23/02/2021 15:45

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ժամանակակից աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող Ինժեներական նախագծման (3D մոդելավորման) վճարովի դասընթացին:

Դասընթացն ավարտած լավագույն մասնակիցները, որոնք սովորում կամ ավարտել են ՀԱՊՀ-ն, կամ ունեն ինժեներական կրթություն, ինչը ցանկալի է, կկարողանան մասնակցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված Toughbuilt Industries Armenia ընկերության կողմից կազմակերպվող անվճար գործնական դասընթացին, որից հետո ընկերության պահանջներին համապատասխանող մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել այդ ընկերությունում։
Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը։